Իսրայելը հարվածել է սիրիական ռազմական օբյեկտներին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) Telegram-յան ալիքում հայտարարել է սիրիական «Թադմոր» և Т4 ռազմակայանների ռազմական օբյեկտներին հարված հասցնելու մասին:
«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի Պաշտպանության բանակը հարված է հասցրել սիրիական «Թադմոր» և Т4 ռազմաբազաներում առկա ռազմական օբյեկտներին», - ասվում է բանակի հայտարարության մեջ: