Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմեն Մելիքբեկյանի՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականը հաղթել է 10 անգամ, ոչ-ոքի է խաղացել նույնքան անգամ և պարտվել է 30 խաղում: Սակայն ուշագրավ է, որ այդ 30 պարտությունից 22-ը մեր հավաքականը կրել է վերջին երեք տարում: Այսինքն, 2020-2021 թվականներին փաստացի իներցիայով արձանագրվել են փոքրիշատե բավարար արդյունքներ, իսկ այս ֆեդերացիայի ղեկավարման արդյունքներով ունեցել ենք տոտալ ձախողում, գումարած՝ խայտառակ արդյունքներ: 2022 թվականից մինչ այս պահը (ներառյալ վերջին երկու խաղը) Հայաստանի ընտրանին խփել է 26 գոլ և սեփական դարպասն ընդունել... 74-ը:

Այս ամենին գումարած՝ թիմում անընդհատ անառողջ մթնոլորտ է, պարբերաբար կոնֆլիկտներ են առաջանում մարզիչների և ֆուտբոլիստների միջև: ՄիաժամանակՀՖՖ ղեկավարությունը տոտալ կոնֆլիկտի մեջ է գրեթե ողջ ֆուտբոլային հանրության հետ՝ ակումբներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, երկրպագուներ:

Թվում էր՝ Հայաստանի և Վրաստանի ազգային հավաքականների հանդիպումներից հետո ՀՖՖ նախագահն ու ֆեդերացիայի ողջ ղեկավար կազմը պետք է հրաժարական ներկայացնեին: Ավելին, մենք ունեինք տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանը շատ կոպիտ տոնայնությամբ նման պահանջ է դրել դեռևս երևանյան խաղից հետո: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա ընթանում է նրան համոզելու գործընթաց, այդ թվում՝ շահարկվում է U20 աշխարհի 2029 թ. առաջնությունը երկու երկրում անցկացնելու՝ Վրաստանի հետ համատեղ հայտի հանգամանքը, չնայած նրան, որ դա որևէ կերպ կապված չէ Մելիքբեկյանի հետ, ավելին, նրա գործոնը, ի մասնավորի՝ հենց բոլորի հետ կոնֆլիկտ ունենալու հանգամանքը կարող է խանգարող լինել: Միևնույն ժամանակ, մեր տեղեկություններով, աշխատեցվում է «պահեստային» տարբերակը, որ գոնե այդ հրաժարականը լինի մի քիչ ավելի ուշ, իսկ ավելի կոնկրետ՝ ապրիլի 3-ից հետո, երբ տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի 49րդ Կոնգրեսը։ Բանն այն է, որ Արմեն Մելիքբեկյանը ՈՒԵՖԱ Գործադիր անդամի թեկնածուների թվում է, և մեծ ցանկություն ունի ընտրվելու, որը կարող է ավելի բարդ լինել հրաժարական տալու պարագայում:

Թե ինչ վերջնական որոշում ունի Նիկոլ Փաշինյանը, մեր աղբյուրները տեղյակ չէին: Սակայն մեզ փոխանցեցին, որ նա իր թիմին հանձնարարել է քննարկումներ սկսել ֆուտբոլային հանրության, այդ թվում՝ երկրպագուներին ներկայացնող շարժման հետ՝ ֆեդերացիայի նոր նախագահի թեկնածության և, ընդհանրապես, ստեղծված վիճակից դուրս գալու առաջարկներ հավաքելու հետ:

Լրահոս
«Евразия» собрала в Москве педагогов-историков из стран Евразии на международный форум «Историческая правда» «Եվրասիան» Մոսկվայում հավաքել է Եվրասիայի երկրներից պատմության ուսուցիչներին միջազգային «Պատմական ճշմարտություն» ֆորումին Գումարով բանակից ազատվելը ՔՊ-ական իշխանությունն է օրինականացրել․ իրավապաշտպանի պատասխանը Սարիկ Մինասյանին Հայ ռազմագերիները Ադրբեջանում ենթարկվել են կրոնական ատելությամբ պայմանավորված բռնությունների. USCIRF-ի զեկույցը Որքան ակտիվ է ՀՀ իշխանությունը հրաժարվում մեր իրավունքներից, այնքան մեծանում է Բաքվի ծավալապաշտական նկրտումների փուչիկը ՔՊ-ականները ինձ վարկաբեկող պլակատներ են փակցրել Գյումրիում. Կարեն Սիմոնյան Հենց հիմա Գյումրիում ՔՊ-ն միտինգ է անում, չեք հավատա՝ Քոչարյանի դեմ. Սեւակ Հակոբյան Լևոն Տեր-Պետրոսյան. ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմում Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ հանուն արցախցիների իրավունքների պաշտպանության Ժողովուրդը մերժում է ՔՊ-ին Գյումրիում Ընտրելով Սարիկին` ընտրում եք Նիկոլին Արմավիրի և Արագածոտնի մարզից ավտոբուսներով մարդկանց են բերում Փարաքար՝ ՔՊ-ի հավաքին․ Առաքելյան Տարոն Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Մարտուն Գրիգորյանի որդու վերաբերյալ դատարանի կայացրած որոշումը կբողոքարկվի Սրանք միշտ են սուտասան եղե՞լ, թե՞ ՔՊ մտնելուց հետո են դառնում․ Լևոն Քոչարյան Կար կարգադրություն, չէին թողնում. Արա Աբրահամյան «Վարդագույն քաղաքի «մոխրագույն» օդը». Երևանի օդը հիմնականում գնահատվում է որպես վնասակար․ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանին մեղադրանք առաջադրվեց Հանրային աղմուկից հետո Արա Աբրահամյանին առանց պատշաճ բացատրության թույլ տվեցին մուտք գործել Հայաստան Հանքարդյունաբերական ճյուղը ամենավերահսկվողն է Հայաստանում. ԶՊՄԿ ՓԲԸ փոխտնօրեն Վտանգված են հայկական իշխանի արտադրությունն ու արտահանումը. ձկնաբույծների ահազանգը. Hetq.am Արա Աբրահամյանին «Զվարթնոց»-ում 5 ժամից ավել պահելուց հետո թույլատրեցին մուտք գործել Հայաստան Մարտուն Գրիգորյանի որդու նկատմամբ դատարանը կիրառեց այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողություն․ փաստաբան Երևանի վարչական շրջանների կոմունալների աշխատողներին բերում են հանրահավաք՝ որպես ՔՊ-ի ընտրազանգված․ Գևորգ Ստեփանյան Ստացել ենք պատասխան. Մանե Թանդիլյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am