Հայաստանյան «ակտիվիստական» 5-րդ շարասյունը

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը։

Վերջին շրջանում Ադրբեջանն «աղմկում» էր «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար Հայաստանի դեմ Հաագային ներկայացրած հերթական դատական հայցի մասին։ Բաքվում ընթացող շինծու դատավարությունից էլ ակնհայտ երևում է, որ Իլհամ Ալիևը նաև դրա միջոցով է փորձում Հայաստանին «մեղադրվող կողմ դարձնել»՝ միջազգային հանրության աչքերում ՀՀ-ին որպես ագրեսոր ներկայացնելու, նաև իր միջպետական դատական հայցերի ապացուցողական բազան «ամրապնդելու» համար։

Այդ հիբրիդային պատերազմի մեջ Ադրբեջանը խիստ պահանջ ունի նաև Հայաստանի ներսում ունենալ անուղղակի «աջակիցներ»՝ իր նախանշած թիրախներին հասնելու համար։ Ցավալի է փաստել, բայց այդ գործում Բաքուն բավականին «հաջողել» է վերջին տարիներին։

Հիշենք այդ հաջողումներից մի քանիսը․

1) Baku.TV-ն YouTube-յան ալիքով 2023թ․ օգոստոսի 16-ին տեսանյութ էր հրապարակել՝ Հայաստանի հանքարդյունաբերության վնասների և հայաստանյան բնապահպանների պայքարի արդարացիության մասին, որում տեղ էր գտել նաև «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունն այդ հարցերի վերաբերյալ։

2) 2023թ․ սեպտեմբերի 15-ին 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ ՎԶԵԲ-ին նամակ էին ուղղել՝ կոչ անելով վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28թթ․ ներդրումային ռազմավարությունը։ Այդ 9 երկրների թվում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի բնապահպանական ՀԿ-ները։ ՎԶԵԲ-ին ուղղված կոչն ակնհայտ թիրախավորում էր նաև մեր երկրի հանքարդյունաբերությունը։ Այդ նամակին միացել էին «ԷկոԼուր» ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

Վերոնշյալ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև հայկական ԶԼՄ-ներում վերջին շրջանում տեղ գտած մտահոգությունները չեխական «Առնիկա» ՀԿ-ի գործունեության վերաբերյալ։

Եվ այդ ամենին ի պատասխան՝ օրեր առաջ այդ չեխական կազմակերպության տեղական գործընկերը հանդես է եկել մի «սատարող» հոդվածով։ Երբ կարդում ես վերնագիրը, թվում է, թե Սյունիք է եկել մի «փրկիչ» կազմակերպություն, որ եկել է Սյունիքը փրկելու մարդակեր հանքարդյունաբերողների ձեռքից։

Չեխական այս ՀԿ-ն տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի, անգամ մարդկանց մազերից է փորձանմուշներ վերցրել մի շարք մարզերում, և պարզ չի, թե որտեղ են դրանք ի վերջո հայտնվում: Այսինքն՝ պարզ է, դրանց հետո հղում է անում Ադրբեջանը՝ մեղադրելով Հայաստանին «տարածաշրջանային էկոցիդի» մեջ։ Որքանով են նրանց «վերլուծած» տվյալներն իրական, որքանով են վստահելի, հայ հասարակությունը չգիտի։ Բայց Ադրբեջանը դրանք օգտագործում է, իսկ հայաստանյան բնապահպանները կոչ են անում անվերապահ վստահել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությանը։ Ի դեպ, հատկանշական է, որ Ադրբեջանում «Առնիկան» ոչ մի ուսումնասիրություն չի անցկացնում։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի դեմ ներկայացնելու ոչ մի «վերլուծություն» չկա, իսկ Հայաստանի դեմ «ապացույցները» շռայլորեն շաղ է տալիս համացանցում Հայաստան հետևողականորեն գործուղվող չեխական «Առնիկան»՝ հայաստանյան բնապահպանների օգնությամբ։

Հայկական «բնապահպանական» հասարակական կազմակերպությունների վերջին տարիների գործունեությունը փաստացի նպաստել է Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից տարվող հիբրիդային գրոհների առաջմղմանը։ Սա փաստ է։ Դա արվել է կամա թե ակամա, մեծ հաշվով էական չէ։ Քանի որ այս կազմակերպությունները հիմա կատարում են 5-րդ շարասյան դեր։ Եվ գնալով ավելի դժվար է դառնում հավատալ, որ դա արվում է ակամա։ Քանի որ որքան ակնհայտ են Ադրբեջանի բնապահպանական գրոհները, այնքան ոչ պակաս ակտիվ են հայաստանյան բնապահպանական որոշ կազմակերպություններ։ Ինչ է, իսկապե՞ս չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Ի վերջո, նույնիսկ բնապահպանական թեմաներից կարելի է խոսել՝ առանց սեփական երկիրը թշնամու թիրախ դարձնելու։

Աղբյուրը՝ 168.am

Լրահոս
Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա 2024 թ․-ին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ից հետո Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը «Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ». Լևոն Զուրաբյան «Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում՝ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին. Տիգրան Աբրահամյան Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը՝ նախկին նախագահներին ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է անում, մասնակցե՛ք հանրահավաքին. Արտակ Բեգլարյան Փաշինյանը կգոռա, կլացի, կսպառնա, ու երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման ՄԽ պլանները․ ՀԱԿ Հոգնածների համար մի պրոցեդուրա կա. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին Դուք չեք սկսել Արցախյան շարժումը, որ մի հատ էլ դադարեցնեք. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին «ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ–ին չընտրեցիք, պատասխան կտաք». Ղուկասյան «Вопрос на миллион» ի՞նչ է զիջել Ադրբեջանը Իրավապահները մտել են Վարդենիսի համայնքապետարան․ կան բերման ենթարկվածներ Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյան Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա Փաշինյանը որ պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am