Կոչ եմ անում գործընկերներիս՝ չմասնակցել այդ կրկեսին․ Տարոն Մարգարյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տարոն Մարգարյանը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ինչպես գիտեք, Ազգային ժողովի վաղը մեկնարկող հերթական նիստերի օրակարգում ներառված է ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված իմ դեմ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը։ Այս օրերի ընթացքում թե՛ Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, թե՛ փաստաբաններս՝ ամենատարբեր հարթակներում, պարզաբանել են ապօրինի «քրեական գործի» մանրամասները։

Այս ամենն իմ դեմ արդեն 7 տարի շարունակվող քաղաքական հետապնդման հերթական դրվագն է՝ կեղծիքի ու փոքրոգության շքերթ, որի միակ նպատակը ինձ ու ընկերներիս մեր արդար պայքարից հետ պահելն է։

Այսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում՝ չհասկանալով, որ մեր նվիրական նպատակների համեմատ դրանք չնչին զրկանքներ են։ Ոչ ոք, ոչ մի շինծու քրեական գործ չի՛ ստիպի ինձ հետ կանգնել պայքարից։ Ակնհայտ սարքված քրեական գործերն ինձ չեն մտահոգում, ինձ մտահոգում է, թե հայրենիքիս նկատմամբ ի՞նչ հերթական դավադրությունից են ուզում ուշադրություն շեղել այս շոուների միջոցով։

Մեծ է ցանկությունը հենց Ազգային ժողովի ամբիոնից բացահայտել այս գործընթացի իրական դրդապատճառներն ու փաստերը, բայց դրանով ես մասնակից կդառնամ օրվա կառավարիչների քարոզչական բեմականացմանը։ Ճշմարտությունն արդեն վաղուց ակնհայտ է բոլորին և դրա բարձրաձայնման դեռ շատ առիթներ կլինեն, բայց ոչ այս թատրոնի շրջանակներում։ Մեկ է՝ գործը «կարելու» հրամանը տրված է, իսկ քվեարկությունը զուտ ձևական բնույթ է կրում։

Ուստի, կոչ եմ անում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների գործընկերներիս որևէ կերպ չմասնակցել այդ կրկեսին»։

Լրահոս
«Ժողովրդական» ընտրություններ՝ Փաշինյանի հետ․ ներխուժել են ընդդիմադիր թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ․ Էդգար Ղազարյան 6-րդ վարչությունը ներխուժել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ ԱԺ-ում տեղի է ունենում Հայաստանում այդպես էլ չծնված «մարդու իրավունքների» թաղումը. Վարդուհի Սարգսյան Սյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. Կներգրավվի Թուրքիան. Սարգսյան Անհրաժեշտ է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել․ Ռուբեն Մելիքյան Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների «անկյունները» «Չեմ հաշտվում այս իրականության հետ, Կարենս ինձ համար ոչ միայն որդի էր, այլև ընկեր ու եղբայր» Քրեական ոստիկանները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից Արժանապատվությունն ու խաղաղությունը հայրենիք ունենալն է․ Մետաքսե Հակոբյանը լինելու է Երևանի Ազատության հրապարակում Երկրաշարժ` Հայաստանի ու Վրաստանի սահմանին Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է Ինչ է կատարվում «Հայաթ պրոջեքթի» եւ Ռուբեն Մխիթարյանի միջեւ ՀՀԿ-ականները կկարողանան այցելել Արմեն Աշոտյանին, բացի մեկից Լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ «Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով» Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին Տնային կալանք և վարչական վերահսկողություն Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am