Նիկոլը Թբիլիսի էր մեկնել հաստատ ոչ ֆուտբոլ նայելու․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչո՞ւ էր Նիկոլը գնացել Թիֆլիս․ իմ խորին համոզմամբ՝ նա այնտեղ էր մեկնել հաստատ ոչ ֆուտբոլ նայելու։ Անցնենք մի քանի իրողությունների վրայով և հասկականեք, թե ինչ է իրականում կատարվում։

Նախ ի սկզբանե արձանագրենք, որ Նիկոլը գիտեր, որ Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում ջախջախիչ պարտություն է կրելու, քանի որ դրա բոլոր նախահիմքեր կային (Երևանում տեղի ուենցած խայտառակությունը խոսում էր Թբիլիսիում էլ ավելի խոշոր հաշիվ լինելու փատի մասին)։ Երկրորդ, Նիկոլի՝ ոչ «ֆուտբոլային» տրամադրվածության հանգամանքի ցցուն օրինակ էր բավական ներկայացուցչական կազմով Վրաստան մեկնելը (պատվիրակության կազմում էին՝ ՊՆ, ֆինանսների, տարածքային կառավարման և առողջապահության նախարարները)։ Ստացվում է, որ Նիկոլը իր համար տվյալ պահին ավելի առաջնային մարտահարավեր է համարում Պապիկյան Սուրենին Թիֆլիս տանի, քան մնա երկրում և ադրբեջանական ամենօրյա էսկալացիոն գործընթացնրի հետ կապված իրավիճակը վերահսկի։ Ի դեպ, նման կազմով Թիֆլիս մեկնելու ժեստով Նիկոլը փորձում է ցույց տալ, թե «ինչ կուռ ու հավատարիմ սաստավ» ունի իր կողքին, ինչն իր հերթին խոսում է, որ ներթիմային լրջագույն խնդիրն կան իրականում։

Ասել է թե, բոլոր հիմքերը կան, թեմայի հետ կապված տեղի ունեցածի դարձերեսին ուշադրություն դարձնելու առումով։ Ես շատ խորը կասկածներ ունեմ, որ Նիկոլի վրացական վոյաժի հիմքում իր աշխարահաքաղաքական անտերությունն է, որի հետ կապված վերջինս լուրջ անհանգստություններ ունի։

Այցի իրական նպատակները կարելի է մեկնաբանել տարբեր եղանակներով։ Կարելի է ենթադրել, որ Փաշինյանը կարճ և երկարաժամկետ քաղաքական շահեր ու աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխություն է որոնում Չի բացառվում, որ Նիկոլը Կոբախիձեի հետ հանդիպման էր գնացել, որպեսզի մեսիջ փոխանցի համապատասխան աշխարհաքաղաքական բևեռին, տեղեկություն տա այն մասին, որ իրեն այլևս մարդատեղ չեն դնում, որ պետք է փոխել ստեղծված «աշահրաքաղաքական ընկեցիկության» կարգավիճակը։ Մի տարբերակ ևս․ Նիկոլը Կոբախիձեի միջոցով փորձ է անում հասկանալ, թե ի՞նչ են մտածում իր մասին աշխարհի մեծերը, որպեսզի ըստ այդ կարողանա համապատասխան դրսևորումներն ու քայլերն իրականցնի։ Ըստ էության՝ այս այցը ոչ թե ֆուտբոլի մասին էր, այլ իշխանության գոյատևման մղվող պայքարի։

Փաշինյանի Թբիլիսիի ուղևորությունը հուշում է, որ նա փորձում է հասկանալ, թե ինչ տեղ ունի աշխարհաքաղաքական խաղաքարերում և ինչ հնարավորություններ են մնացել իր համար։ Եթե նա իրապես զգում է, որ դուրս է մղվում քաղաքական կենտրոններից, ապա սա նշան է, որ Հայաստանի իշխանության արտաքին հենարաններն ավելի են սասանվում։

Այս այցը կարող է դառնալ հերթական վկայությունը, որ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն երկրի ներսում է կորցնում վերահսկողությունը, այլև՝ դրսում։ Իսկ երբ իշխանությունը սկսում է շփվել ոչ թե գործընկերների, այլ միջնորդների միջոցով, դա արդեն քաղաքական թուլության ամենավտանգավոր դրսևորումներից է։

Ըստ էության՝ ակնհայտ է, որ Նիկոլի աշխարհաքաղաքական վարկանիշը զրո է, և Կոբախիձեի խորհուրդը նման իրավիճակում, նրա համար կարևոր է, թե ինչպես է Վրաստանի վարչապետը կարողանում իր հարաբերությունները ճիշտ դասավորել Արևմուտք-Ռուսաստան առճակատման կոնտեքստում։ Նիկոլը փորձումէ հասկանալ, թե ինչ են իր մասին խոսում «շքամուտքում», քանի որ շատ հստակ գիտակցում է, որ ինքն այլևս ոչ մի կերպ ընկալելի չէ աշխարհում․ նա կորցերել է իր վստահելի գործընկեր լինելու քարտը (աշխարհում հստակ սահմաններ են գծվում)։

Այսինքն՝ Նիկոլի այցը Թբիլիսի իսկապես կարևոր ուղերձ է տալիս, որ հայաստանյան իշխանությունը կանգնած է աշխարհաքաղաքական օժանդակության խորը բացակայության ու ներքին ճգնաժամի միջավայրում։ Այդ կերպ Փաշինյանը ցույց է տալիս, որ որոշումները այլևս միայն իր ներքին շրջապատից չեն կախված, և դրսի աշխարհի գնահատականներն ու դիրքորոշումները կարող են որոշիչ դեր խաղալ Հայաստանի քաղաքական կյանքի ապագայի համար»։

Լրահոս
Քրեական ոստիկանները ներխուժել են Գյումրու «Մայր Հայաստան» դաշինքի շտաբ 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից Արժանապատվությունն ու խաղաղությունը հայրենիք ունենալն է․ Մետաքսե Հակոբյանը լինելու է Երևանի Ազատության հրապարակում Երկրաշարժ` Հայաստանի ու Վրաստանի սահմանին Դատավոր Դոլմազյանը ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկն է Ինչ է կատարվում «Հայաթ պրոջեքթի» եւ Ռուբեն Մխիթարյանի միջեւ ՀՀԿ-ականները կկարողանան այցելել Արմեն Աշոտյանին, բացի Կարեն Ավագյանից Լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Իրենց աչքի մեծ գերանը թողած՝ այլոց աչքերի «ծեղն» են տեսնո՞ւմ «Որքան Փաշինյանը մնում է իշխանության, այնքան բարդանում են հետագա անելիքներն իրավիճակը շտկելու առումով» Հայկ Սարգսյանի հարցը կքննարկվի ՔՊ վարչությունում Անդրանիկ Քոչարյանին մերժողները ՔՊ-ում շատացել են Մեծ բլեֆ «ժողովրդին պատկանածի» ու «թալանի վերադարձի» մասին Տնային կալանք և վարչական վերահսկողություն Ներքին գործերի բնագավառում միջին մասնագիտական կրթական ծրագրերի ուսումնառության նվազագույն տևողությունը կկրճատվի Անդրանիկ Քոչարյանը ներողություն չի խնդրել նաև Երևանի փոխքաղաքապետից Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա 2024 թ․-ին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ից հետո Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը «Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ». Լևոն Զուրաբյան «Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում՝ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին. Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am