ԱՄՆ-ը կարող է մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից ներմուծվող ապրանքների վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում, որը հայելային մաքսատուրքեր կմտցնի օտարերկրյա ապրանքների վրա, այդ թվում՝ Ռուսաստանից ներմուծվող, գրում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի հաղորդագրությունը։
Ինչպես ընդգծում է թերթը, Թրամփի վարչակազմը կարող է հետաձգել մի շարք արդյունաբերական ապրանքների համար մաքսատուրքերի սահմանումը՝ փոխարենը կենտրոնանալով փոխադարձ մաքսատուրքերի վրա՝ կոնկրետ երկրների ցանկից, որոնք կազմում են ազգային արտաքին առևտրի զգալի մասը։