Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին գրում է «Հետք»-ը:
Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները:
Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»:
Մարտի 29-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մարտի 28-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մարտի 28-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Մարտի 28-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը