Մոսկվայի կենտրոնում շենք է այրվում
Խոշոր հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Ռոզա Ռոսսա» էլիտար բնակելի համալիրում։ Այրվում են շենքերից մեկի վերին հարկերը՝ հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Հաղորդվում է, որ հրդեհը բռնկվել է տանիքի վերանորոգման աշխատանքների ժամանակ. բռնկվել են պլաստիկով պատված փայտե կառուցատարրերը։