Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետք»

Ծաղկաձորում նախատեսվում է Radisson խմբի հյուրանոցային համալիր կառուցել։ Համալիրը գործելու է Radisson Hotel Group միջազգային բրենդի հավատարմագրված կառավարման ենթակայությամբ։ 15 հեկտար հողամասում հյուրանոցի կառուցումը նախաձեռնել է «Քեյջիէմ» ՍՊԸ-ն է։

«Հետք»-ն ուսումնասիրել է հյուրանոցի կառուցման ծրագրին առնչվող փաստաթղթերը և պարզել, որ կառուցապատվելիք հողամասը տարիներ առաջ ապօրինի սեփականաշնորհված անտառային հողերից մեկն է։ Ավելին, հողամասը ձեռք բերողների ցանկում է եղել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի նախկին ղեկավարը, ապա հողը փոխանցել է Աբրահամյանների հետ կապ ունեցող բիզնեսներից մեկի բաժնետիրոջը։

«Քեյջիէմ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքն այդ տարածքի նկատմամբ գրանցվել է 2023թ․ օգոստոսի 14-ին կնքված առքուվաճառքի տարաժամկետ վճարման պայմանագրի հիման վրա։ 2023 թ․-ին հիմնադրված ՍՊԸ-ի միակ բաժնետերը Թանգինե Տեր-Պողոսյանն է։ Ընկերության բաժնետոմսերը նրան է փոխանցվել Միքայել Կոնստանտինի Մանուկյանից։

Ինչպե՞ս է սեփականաշնորհվել 15 հա անտառապատ հողը

15 հեկտար հողամասը «Քեյջիէմ» ՍՊԸ-ին սեփականությունը դառնալուց առաջ պատկանել է Ռուզաննա Ասուլյանին, որը Միքայել Մանուկյանի հետ նույն հասցեում է հաշվառված (հավանաբար ընտանիքի անդամներ են): Հողամասը Ռուզաննա Ասուլյանը ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանից 2009 թ․-ին։ Ի դեպ, Ռուզաննա Ասուլյանը Հովիկ Աբրահամյանի մերձավորներից մեկի՝ Արտաշատի նախկին փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ համատեղ ընկերություն է ունեցել։

Վերը նշված և այլ անտառային հողերի ապօրինի սեփականաշնորհման մասին «Հետքը» գրել էր 2018 թ․-ին։ Ծաղկաձորի անտառներից ապօրինի սեփականաշնորհվել էր նաև կառուցապատվելիք 15 հա տարածքը։ Այսպես, 2007 թ․-ի հոկտեմբերին այդ ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է Կառավարության մի որոշում, որով Հրազդան համայնքին պատկանող 19.2 հա անտառային կատեգորիայի հողամասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա։ Որոշմամբ անտառային հողերի կատեգորիան փոխվել է։ Այդ որոշումից ամիսներ անց 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի ղեկավարը աճուրդով վաճառելուց առաջ որոշել է հողամասի գինը սահմանել կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով։ Հողամասը ձեռք բերած առաջին քաղաքացին այն փոխանցել է Հովիկ Աբրահամյանի թիկնազորի ղեկավար Բագրատունի Բարսեղյանին, որն էլ մեկ տարի անց՝ 2009 թ․-ին, հողամասը վաճառել է Ռուզաննա Ասուլյանին։ Ազգային ժողովի կողմից օրենսդրական փոփոխությունից հետո 15 հեկտար հողամասը Հրազդան համայնքի տարածքից հանվել և փոխադրվել է Ծաղկաձոր համայնքի տարածք։ Ծաղկաձորում անշարժ գույքի գինը գրեթե հավասար է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքի գնին։

Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Դու ո՞վ ես Նիկո՛լ, որ սերունդների վերաբերյալ հայտարարություն անես․ Ալավերդյան (video) Արդեն մեկ ժամ է՝ ՀԿԿ-ում խոչընդոտվում են հանդիպումս վստահորդիս` Գյումրիից բերման ենթարկված Էմմա Գրիգորյանի հետ․ Խուդոյանն ահազանգում է ՔՊ-ի գրասենյակներից գիտե՞ք՝ մեզ ինչեր էին ցույց տալիս, որոնց մենք պատասխանում էինք․․․ Կարեն Սիմոնյան (video) Ալեն Սիմոնյանը հանդես է եկել մեղայականով Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի տունը Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ Ինչ հայտարարություն է տարածել Արմեն Մելիքբեկյանը Փաշինյանը շատ կոնկրետ վախեր ունի․ սրանք կարող են անգամ գողություն անել․ Անդրանիկ Թևանյան (video) Նախարարի հաղթանակի գինը. Անուշ Պողոսյան Անդրանիկ Քոչարյանը սեռական բնույթի խախտում ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Հետապնդում՝ Արարատի մարզում. հնչած կրակոցներն աղջկա պատճառով են եղել Ընտրություններին 3 օր է մնացել, ՔՊ-ականները ճնշումներով փորձում են չեզոքացնել իրենց հիմնական մրցակիցներին․ լրագրող Իշխանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել «Մայր Հայաստանի» նկատմամբ․ Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ ԱԺ-ում․ « Հիշեք՝ ինչ կարող էր լինել ձեզ հետ...» (video) Մեր կին համակիրներից երկուսի տունը խուզարկել են, նրանցից մեկին տարել են անչափահաս երեխաների մոտից․ Կարեն Սիմոնյան «Ես կարամ քֆուր ուտեմ, իսկ դուք կարո՞ղ եք երդվել, որ Փաշինյանը չի հանձնարարել»․ Աղազարյանը պոռթկաց (video) Դուք ինձ չե՛ք կանգնեցնելու, գնալու եմ մինչև վերջ․ Կարեն Սիմոնյանը՝ իշխանությանը (video) Բաքուն կոչ է արել Հայաստանին «կոնկրետ քայլեր» անել Սա վերադարձրեք ձեր շեֆին․ Արծվիկ Մինասյանը՝ Ալեն Սիմոնյանին (video) Նիկոլը փախչելու է, իսկ դուք մնալու եք տառապեք․ Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին (video) #ՀԻՄԱ․ Ի՞նչ է կատարվում Մայր Հայաստանի շտաբում․ Անդրանիկ Թևանյանը մանրամասնում է (video) Սարիկ Մինասյանի աջակիցը 44-օրյա պատերազմում անմահացած հերոսի մորն ասել է՝ «Նիկոլը լավ էլ փող կուդա, ինչի՞ կբողոքվիս» Ամոթ․ մանկահասակ երեխաների մորը ձերբակալել են․ ոստիկանները ներխուժել են Մայր Հայաստանի գրասենյակ (video) «Ժողովրդական» ընտրություններ՝ Փաշինյանի հետ․ ներխուժել են ընդդիմադիր թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ․ Էդգար Ղազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am