Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը
Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները մեկնարկել էին 2024 թվականի դեկտեմբերին, որի ընթացքում տեղի ունեցան ԵՄ համապատասխան պատվիրակության հետ ինտենսիվ բանակցություններ։ Այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Հաջորդ փուլը նախատեսվում է 2025 թվականի ապրիլի 7-11-ը, երբ կգա երկրորդ պատվիրակությունը։ Մենք բավականին լավ ենք պատրաստվել այս գործընթացին։ Անգամ եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացած են մեր պատրաստվածության մակարդակից»,– նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ չնայած գործընթացն ակտիվ փուլում է, այս պահին հնարավոր չէ նշել հստակ ժամկետ, թե երբ այն կավարտվի։