Արեստովիչը մեղադրել է Զելենսկիին
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին խորհրդական Ալեքսի Արեստովիչը ռուս բլոգեր Նիկոլայ Սոբոլևին տված հարցազրույցում մեղադրել է երկրի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկիին միլիարդավոր դոլարների «կոռուպցիոն սխեմաներ» կազմակերպելու մեջ։
«Զելենսկին շարունակում է կազմակերպել կոռուպցիոն սխեմաներ։ Ամերիկյան օգնության գողություն, արևմտյան օգնություն ընդհանրապես, ուկրաինական բյուջե։ Զելենսկին Օվալաձև աշխատասենյակում վիրավորել է Թրամփին և Վենսին, քանի որ նրանք նրան բացատրել են, թե ինչ է լինելու հետո։ Եվ հետո այդ սխեմաները կհրապարակվեն», - ասել է Արեստովիչը: