Ինչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառ միաժամանակ հիվանդ լինել․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լսելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավարի ելույթը այսօրվա գործավարական նիստին՝ թվում է, թե նա սպասում է, որ ծափահարենք ու իր ճակատը պաչենք Թումանյան փողոցի 85 ծառը կտրելու համար:

Ես մասնագետ չեմ այս ոլորտում, բայց որոշ հետազոտություն անելուց հետո եկա այն եզրակացության, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառերը միաժամանակ այդքան հիվանդ լինել, որ անհրաժեշտ լինի դրանք կտրել։ Մինչդեռ մենք բոլորս տեսնում ենք, որ այս ծառերը լիարժեք կատարում էին իրենց հիմնական գործառույթը՝ տերևներ էին տալիս, ստվեր ապահովում և պաշտպանում երևանցիներին ամառվա խեղդող արևից։

Եվս մեկ ուշագրավ փաստ. ասում են՝ այդ ծառերը ծեր էին ու իրենց ժամանակն արդեն սպառել էին։ Բայց դրանք տնկվել են խորհրդային տարիներին, մինչդեռ բազմաթիվ աղբյուրներ, ներառյալ համացանցը, նշում են, որ մանրատերև թեղիները (Ulmus parvifolia) կարող են ապրել մինչև 100 տարի։ Բացի այդ, դրանք հիանալի կերպով հարմարվում են Երևանի կլիմային, քանի որ ունեն բարձր դիմադրողականություն շոգին, օդի աղտոտվածությանը, երաշտին և նույնիսկ որոշ հիվանդություններին։ Այս ամենը նշանակում է, որ ոչ թե ծառերն էին «մահացած», այլ հերթական անգամ սպանվում է քաղաքի կանաչ տարածքը։

Բայց եթե մի պահ մի կողմ դնենք ծառերի հարցը, ապա ես մեծ հաճույքով կուզենայի, որ Արմեն Բեգոյանի տրամաբանությունը կիրառվեր պետական մակարդակով, բայց ոչ թե ծառերի, այլ պաշտոնյաների նկատմամբ։ Որովհետև այո՛, նրանք իսկապես հիվանդ են՝ կոռուպցիայով, անպատասխանատվությամբ ու անբարոյականությամբ վարակված։ Նրանց ներկայությունը մեր «անտառում»՝ մեր երկրում, սպառնում է ոչ միայն ծառերին, այլ նաև օդին, ջրին, բնակչությանը, ընդհանրապես՝ կյանքի շարունակականությանը։ Այնպես որ, նախքան «հին» և «հիվանդ» ծառերից ազատվելը, եկեք նախ մաքրենք երկիրը հիվանդ մտածողությամբ, անամոթ ու անհույս պաշտոնյաներից»։

Լրահոս
Ի՞նչ եք կապիկություն անում․ Էսօրվա ուժեղ տղերքը վախեցած էին, երբ ես խոսում էի․․․ Հովիկ Աղազարյան (video) Գլխավոր դատախազը զգուշացրեց Հովիկ Աղազարյանին (video) Խնածախում այս գիշեր կրկին կրակոցների ձայներ են հնչել. բնակիչները առավոտյան պարզել են, որ տանիքներ են վնասվել Ալիևները մեկնել են Արցախ Հայտնում ենք մեր զորակցությունը «Մայր Հայաստան»-ին և դատապարտում հետապնդումների այս խայտառակ գործելաոճը․ Վարդան Ղուկասյան Երկու տարեկան զույգ երեխաների վատառողջ մորը բերման են ենթարկել․ Սամվել Հակոբյանն ահազանգում է «Երեք տղերքս էլ նասմերծ կողքս կանգնած են»․ Հովիկ Աղազարյանի էմոցիոնալ ելույթը (video) Ռեժիսոր Սարգիս Արզումանյան. Ես հրաժարվում են «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իմ մրցանակից Էմմա Գրիգորյանին բիրտ ուժով տեղափոխել են Երևան #ՈՒՂԻՂ․ Դու ո՞վ ես Նիկո՛լ, որ սերունդների վերաբերյալ հայտարարություն անես․ Ալավերդյան (video) Արդեն մեկ ժամ է՝ ՀԿԿ-ում խոչընդոտվում են հանդիպումս վստահորդիս` Գյումրիից բերման ենթարկված Էմմա Գրիգորյանի հետ․ Խուդոյանն ահազանգում է ՔՊ-ի գրասենյակներից գիտե՞ք՝ մեզ ինչեր էին ցույց տալիս, որոնց մենք պատասխանում էինք․․․ Կարեն Սիմոնյան (video) Ալեն Սիմոնյանը հանդես է եկել մեղայականով Իրավապահները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի տունը Նշաձողից ցածր ընկածների հետ ընդունված չէ բանակցել, ուր մնաց թե՝ բանավիճել. Սերժ Սարգսյանի գրասենյակ Ինչ հայտարարություն է տարածել Արմեն Մելիքբեկյանը Փաշինյանը շատ կոնկրետ վախեր ունի․ սրանք կարող են անգամ գողություն անել․ Անդրանիկ Թևանյան (video) Նախարարի հաղթանակի գինը. Անուշ Պողոսյան Անդրանիկ Քոչարյանը սեռական բնույթի խախտում ունի․ Արմինե Ադիբեկյան (video) Հետապնդում՝ Արարատի մարզում. հնչած կրակոցներն աղջկա պատճառով են եղել Ընտրություններին 3 օր է մնացել, ՔՊ-ականները ճնշումներով փորձում են չեզոքացնել իրենց հիմնական մրցակիցներին․ լրագրող Իշխանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել «Մայր Հայաստանի» նկատմամբ․ Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ ԱԺ-ում․ « Հիշեք՝ ինչ կարող էր լինել ձեզ հետ...» (video) Մեր կին համակիրներից երկուսի տունը խուզարկել են, նրանցից մեկին տարել են անչափահաս երեխաների մոտից․ Կարեն Սիմոնյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am