Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը

Գազայի հատվածի վրա իսրայելական ուժերի կողմից ռազմական գործողությունների վերսկսման յոթերորդ օրը Խան Յունիս քաղաքի Նասեր բժշկական համալիրի ռմբակոծության պատճառով սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Իսմայիլ Բարհումին։


Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Խան Յունիս և Ռաֆահ քաղաքների վրա շարունակվող ռմբակոծությունների հետևանքով մարտի 24-ի լուսաբացին զոհերի թիվը հասել է 16-ի։ՀԱՄԱՍ-ը հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ՝ նշելով․ «Մենք դատապարտում ենք հիվանդանոցի ռմբակոծումը, որն իսրայելական ​​ռազմական հանցագործությունների վտանգավոր սրացման և միջազգային օրենքների ու նորմերի խախտման դրսևորում է»։

Մարտի 23-ին Իսրայելի կողմից տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 53-ի։The Wall Street Journal-ը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Իսրայելը մտադիր է լայնածավալ ցամաքային հարձակում սկսել Գազայի հատվածում։

Պարբերականը պարզաբանել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ազգային անվտանգության նոր թիմի անդամները կարծում են, որ Գազայի որոշ հատվածների վերահսկումը վերջապես թույլ կտա իրենց հաղթել Իսլամական դիմադրության շարժմանը (ՀԱՄԱՍ):

Իսրայելական ուժերը վերջին մի քանի ժամվա ընթացքում հարձակումներ են իրականացրել նաև Հորդանան գետի Արևմտյան ափի՝ Ջենինից հարավ գտնվող Սիլաթ ալ-Հարիթիյա, Կալկիլիա, Կատնա քաղաքների ուղղությամբ։

Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 50 021-ի, իսկ վիրավորներինը՝ 113 274-ի։

Իսրայելը պաղեստինյան անկլավի վրա հարձակում էր սկսել ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո, որի հետևանքով 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։

 

Լրահոս
Պետական մակարդակով խաբեություն, ծաղր, արկածախնդրություն և բաժակաճառ. առաջարկվում է «Եվրաքվեի» հարցով դիմել Սահմանադրական դատարան ՍԱՏՄ-ում sms-ի են սպասո՞ւմ Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին ՀԾԿՀ անգործությունը հնարավորություն է տվել «Վեոլիա ջրի» կողմից անբարեխիղճ պահվածքի. ինչո՞ւ են տուգանվում քաղաքացիները ԵՄ-ին անդամակցելու գործընթացը մնալու է թղթի վրա 2024 թ․-ին արձանագրվել է վերջին տարիների ամենացածր տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020-ից հետո Հայաստան-Իրան դաշինքը կարող է զսպել «Մեծ Թուրանի» ծրագիրը «Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ». Լևոն Զուրաբյան «Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում՝ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին. Տիգրան Աբրահամյան Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը՝ նախկին նախագահներին ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է անում, մասնակցե՛ք հանրահավաքին. Արտակ Բեգլարյան Փաշինյանը կգոռա, կլացի, կսպառնա, ու երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման ՄԽ պլանները․ ՀԱԿ Հոգնածների համար մի պրոցեդուրա կա. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին Դուք չեք սկսել Արցախյան շարժումը, որ մի հատ էլ դադարեցնեք. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին «ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ–ին չընտրեցիք, պատասխան կտաք». Ղուկասյան «Вопрос на миллион» ի՞նչ է զիջել Ադրբեջանը Իրավապահները մտել են Վարդենիսի համայնքապետարան․ կան բերման ենթարկվածներ Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյան Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա Փաշինյանը որ պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ ՀԷՑ և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ները տուգանվել են Եթե կա մարդ, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am