Թուրքիայում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ ցույցերը քաոս են առաջացրել երկրի տարբեր քաղաքներում:
Չնայած անվտանգության խիստ միջոցառումներին և ցուցարարներին ճնշելու կոշտ մեթոդներին, բնակիչները դուրս են եկել փողոցներ: Ըստ որոշ աղբյուրների՝ իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ բողոքի ակցիաները։
Էրդողանն ու իշխող թիմը շատ լավ են հասկանում մեդիայի կարևորությունը և վերջին տասնամյակում հետևողական աշխատել են, որպեսզի թուրքական մեդիա-դաշտը լինի հնարավորինս վերահսկողության տակ (զլմ-ների շուրջ 2/3-ը իշխանության ուղիղ կամ անուղղակի վերահսկողության ներքո է): Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Ողջ գիշեր Թուրքիայի ամենատարբեր բնակավայրերում բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև: Առաջիկա օրերին իրավիճակը շարունակելու է լարված մնալ:
Մեկ այլ հետաքրքիր դրվագ. հեռուստառադիոյի ոլորտում մոնիթորինգ կատարող պետական մարմինը` RTÜK-ը, որը փաստացի թուրքական մեդիայի գլխավոր գրաքննիչ գերատեսչությունն է, կարգադրել է երկրի խոշորագույն հեռուստաընկերություններին չցուցադրել բողոքի ցույցերը»,- գրում է նա՝ թուրքական դրությունը համեմատելով հայաստանյան ներկայիս վիճակին, երբ օրերս Բաքվում հայ գերիներին խոշտանգումների ու շինծու դատավարության մասին մեր հարկերի հաշվին աշխատող Հանրային հեռուստաընկերությունը (Առաջին ալիք) ոչ մի րոպե լուր չէր թողարկել, իսկ եղած անդրադարձերն էլ գրեթե աննկատ էին իշխող խմբավորման քարոզարշավի լուսաբանման համեմատ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում բողոքի ակցիաներ են սկսվել քաղաքապետ Էքրեմ Իմամօզլուի ձերբակալությունից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել է կոռուպցիայի, խարդախության ու ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Իմամօղլուն համարվում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը հաջորդ ընտրություններում:
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը