Քրեական հանցանքի համար դատվածությունն ԱՄՆ մուտքի հնարավորությունից կարող է զրկել
Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից ձեզ մեկընդմիշտ զրկել։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։
«Նույնիսկ ոչ ծանր հանցանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ։ Հյուպատոսական պաշտոնյաներին հասանելի են քրեական հաշվառումների տվյալները և նրանք դիտարկում են նախկին խախտումների ու ձերբակալությունների մասին տվյալները։
Դիմումի մեջ և հարցազրույցի ընթացքում հայտնեք բացառապես ճշմարտությունը․ սուտ ասելու պարագայում ձեր հանդեպ կսահմանվի մուտքի արգելք»։