Ադրբեջանը համակարգային ձևով խախտում է հրադադարը, իսկ ՀՀ իշխանությունը վտանգավոր դիրք է բռնել․ Աբրահամյան

Ադրբեջանը վերջին 5-6 օրերին համակարգային ձևով խախտում է հրադադարի ռեժիմը՝ ճակատի տարբեր ուղղություններով և փորձում այն վերագրել հայկական կողմին, արձանագրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ նրա, ՊՆ արձագանքն այն մասին, թե իրենք հաղորդագրություններ են տալիս միայն «վտանգավոր կրակոցների» ժամանակ, պարզ լեզվով ասած, նշանակում է, որ խախտումներ կան, բայց դրանք անկանոն բնույթ են կրում․

«Սահմանագծի այն ուղղությունները, որտեղ այս օրերին Ադրբեջանն ակտիվ է, արձանագրվել է մի օրինաչափություն: Դրանք բոլոր տեղերում արձանագրվում են գրեթե նույն ժամերին և նույն պարբերականությամբ, ինչը ևս ապացուցում է, որ դրանք համակարգային և ծրագրավորված բնույթի են կրում:

Իշխանությունը սխալ, ես կասեի` նույնիսկ վտանգավոր դիրք է բռնել` դրանք հաղորդագրություններով չփոխանցելու առումով, որովհետև և´ բանակցային առանձնահատկությունների, և´ հանրության հետ ճիշտ հարաբերությունների կառուցման, և´ օբյեկտիվ իրադրային գնահատականի տեսանկյունից, ճիշտը պաշտոնական տեղեկատվության փոխանցումն է»:

Պատգամավորն ընդգծում է՝ Ադրբեջանն այս քայլով տարբեր խնդիրներ է լուծում, որոնցից Աբրահամյանն առանձնացնում է 3-ը:

«Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»:

Երկրորդ` իր պահանջների կատարման նպատակով ճնշում և ահաբեկչության մեթոդներ գործադրում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վրա, դրանով իսկ փորձելով ազդել ողջ հասարակության վրա:

Երրորդ` թշնամու անկանոն կրակահերթերին չարձագանքելը իր մեջ ռիսկեր է պարունակում` բացասական ազդեցություն թողնելու զորքերի բարոյահոգեբանական վիճակի վրա:

ՊՆ-ն իր չարձագանքելն անուղղակի հիմնավորում է` «սադրանքի առիթ» չտալու հանգամանքով, ինչի հետ համաձայն չեմ, որովհետև եթե Ադրբեջանը նպատակ դնի սրելու իրադրությունը և սադրանքների գնալու, ապա նա անպայման առիթը կգտնի», - նշել է պաշտոնյան:

Լրահոս
Դ.Թրամպը ասում է ԵՄ-ն թշնամուց վատ է ԱՄՆ-ի համար. քաղաքագետ Ապօրինի ծառահատում՝ Իջևանում. «ԿամԱԶ»-ում կային ընկուզենու գերանները, ևս 26 գերան գետնին էր ԱԱԾ-ն երկրորդ օրն է՝ չի արձագանքում Երևանում շրջած ադրբեջանցի երիտասարդի աղմկահարույց տեսանյութին Իմ պատասխանը նորաթուխ ՔՊ-ական ՍարիԳ Մինասյանին․ Մեսրոպ Մանուկյան (video) Փաշինյանը՝ սահմանային կրակոցների մասին (video) Ձեռքերս վնասվել են․ ո՞վ է հրահանգել լրագրողներին քաշքշել (video) Վե՛րջ տվեք․․․ էս ի՞նչ եք ասում արցախցիների օգնության մասով․․․ ընդդիմադիրը՝ նախարարին (video) Լարված իրավիճակ ԱԺ օթյակում․ՊՊԾ աշխատակիցները քաշքշում են լրագրողներին (video) Ախր սիրտս տրաքում էր․․․ Գառնիկ Դանիելյան (video) Արցախը հանձնած Փաշինյան․ «Մենք Ղարաբաղյան շարժումը չե՛նք շարունակելու» (video) Աննա Վարդապետյան, Դուք այստեղ եք եկել քաղաքական պատվերի շրջանակում. Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակից հետո Փաշինյանն ԱԺ-ում է․․․ (video) Երևանի Մուշական թաղամասում քանդել են խանութի պատն ու փորձել թալանել «Իզի Փեյ» տերմինալը. կասկածյալները ձերբակալվել են Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. Զատուլին Գալու է պատասխան տալու ձեր ժամանակը․ Լիլիթ Գալստյանը՝ դատախազին (video) Քննիչին ասացի՝ լսի՛, հեռախոսիս մեջ լիքը ուրիշ բաներ կան․․․ Աղազարյան (video) Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը. Բատիր Ամանով Պատերազմի վտանգը միշտ էլ կա․ Ռուբեն Ռուբինյան Ձեզանից ամեն մեկի վրա 15 հատ քրեական գործեր կարող են հարուցել․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց այլասերված տրամաբանությունն այլևս նպատակին չի՛ ծառայում․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից. Սուրեն Սարգսյան Վահագն Ալեքսանյա՛ն, միայն «խոզերը» կարող են երեխաներին ԱԺ բերել ու ստել (տեսանյութ) Գյումրին ընտրության հնարավորություն ունի. «Մայր Հայաստանի» առաջարկը Անդրանիկ Քոչարյանը uեքuիզմին բնորոշ դրսևորումներով է իր խոսքը համեմել, պետք է զրկվի պատգամավորական մանդատից. Թովմասյան Էրդողանը չափն անցել է․ ի՞նչ զգուշացումներ է ստացել․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am