Ազատագրել հայկական Աուշվիցը. Ե՞րբ կլինի ընդվզումը. Վահե Հովհաննիսյան

Ազատագրել հայկական Աուշվիցը. Ե՞րբ կլինի ընդվզումը

Կա՞ արդյոք որևէ բան, որ այս պայմաններում հայ հասարակությանը հունից կհանի, կվիրավորի՝ քայլ անելու աստիճան։ Կհուզի այնքան, որ առանց հայտնի հարցաշարը ծամծմելու (բա ո՞վ, բա որ նա՜, բա որ հետո՜) կասի՝ ինձ չի´ կարելի նվաստացնել։
Կա՞ մի անդիմադրելի խթան, որ հավերժ կոմֆորտ ու հավերժ անձայն հանրային շերտերը կասեն՝ հերիք է։

Կարծես թե չկա։ Չեղավ պարտությունից հետո, չեղավ Արցախի հանձնումից հետո։ Հիմա աչքի առաջ Արցախի ֆիզիկական քանդումն է գնում, Արարատ ու Ցեղասպանություն են ստիպում ուրանալ, Բաքվի դատերում ծաղրում են մեզ, ու դեռ մտածում ենք, թե վրացիներին 9:1պարտվելուց հետո հասարակությունը կվիրավորվի՞, կասի՝ հերի՞ք է։ Իհարկե չի ասի։

Եթե Նիկոլը ստիպի, որ իր նախարարները հագնեն Ալիևի ու Մեհրիբանի նկարով մայկաներ՝ կանեն, ու էլի´ ընդվզում չի լինի։ Եթե ԵՊՀ-ում բացեն Ռամիլ Սաֆարովի անվան ամբիոն, ընդվզում էլի չի լինի։

Այս իրավիճակների մասին ամբողջական գիտական աշխատություններ կան, մշակված են ամբողջական տեսություններ։ Համակենտրոնացման ճամբարներում ընդվզում պրակտիկորեն չի եղել. 1-2 դրվագ՝ տասնյակ միլիոնավոր մարդկանց խոշտանգման պատմության մեջ։
Հիմա Հայաստանը և մեր հասարակությունը մոտավորապես նման վիճակում է՝ սեփական անզորության զգացման տակ կքած։ Սա չի նշանակում, որ մենք լավն ենք կամ վատը. սա նշանակում է, որ այսօր վիճակը սա է, և մտածող ու որոշումներ կայացնողները սա միշտ պետք է հաշվի առնեն։

Ինչպես է հնարավոր արթնացնել հայ հասարակությանը.

1. Եթե մի օրում, մի հրաշքով արթնանանք ու լինի այլ, նորմալ իշխանություն, ապա 2-3 ամիս հետո մենք մեզ չենք ճանաչի։ Հասարակությունն ու նրա պահվածքն անճանաչելիորեն կփոխվեն։ Բայց սա կիրառական տարբերակ չէ։
2. Եթե լինի թիմ՝ անհատ և անհատներ, որոնց կսկսեն հավատալ։ Սկզբում կլինի աստիճական դժվար պրոցես, բայց ճիշտ աշխատելու դեպքում այն կդառնա վարակիչ։ Ոչ մի բան չի կարող կանգնեցնել առողջացման վարակի պրոցեսը։ Այս պրոցեսի պարտադիր պայմաններն են՝ հավատ ներշնչող անձինք, թիմ և ռեսուրսներ։
3. Արտաքին միջամտություն։ Ի վերջո, Աուշվիցն ազատագրվել է դրսից՝ Սովետական զորքի գալով։ Այսօրվա պայմաններում, եթե ունենանք այնպիսի դաշնակից կամ դաշնակիցներ, որոնք կորոշեն փրկել Հայաստանը, այն կփրկվի։ Պատմությունը նման շատ դեպքեր գիտի, այլ պետությունների օրինակներով, բայց այսօրվա պայմաններում նման սցենարը գրեթե անհավանական է։ Մեր ժողովուրդը կարող է ոգևորվել ու հույսով լցվել Մակրոնի ցավակցական կամ խրախուսական հեռագրերից, բայց չնկատել, որ Ֆրանսիան կտրուկ մեծացրել է իր ներդրումներն Ադրբեջանում։

Փոփոխությունը՝ ներսից. Ճիշտ Հայաստան

Եթե հրաշքը դնում ենք մի կողմ, ապա մնում է մեկ ռացիոնալ ճանապարհ՝ հավատ ներշնչող թիմեր և զգալի ռեսուրս՝ սեփական հասարակության հետ աշխատելու համար։ Առանց դրա ո´չ փողոցային ընդզվումն է արդյունք տալու, ո´չ հերթական կամ արտահերթ ընտրությունները։ Թիմեր, որոնք սկզբում կփոխեն հասարակական տրամադրությունները, որից հետո կյանքն ինքը կասի՝ ինչպես և երբ անել վճռական փոփոխությունը՝ արտահերթ, հերթական ընտրություններով, փողոցով և այլն։ Այդ դեպքում մենք կստանանք նաև արտաքին աջակցություն, ոչ թե՝ դրսից մեր կործանումը ողջունող ուղերձներ։ Չե՞նք անի, ուրեմն հետ կդառնանք պատմության այն փուլին, երբ դեպի Վրաստան սեզոնային աշխատանքի մեկնող հայերի համար նախատեսված էր հատուկ գնացքի վերջին վագոնը։ Երեկ Թբիլիսիում մոտավորապես նույն բանն էր։

Վահե Հովհաննիսյան

Լրահոս
Պապիկյանը նույն երգն է երգում Ինչ կլինի միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու արդյունքում Ինչ են խոսել Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը Գյումրիում իրավապահները կանգնեցրել են «Մայր Հայաստան»-ի քարոզչության մեքենաները․ Գևորգ Ստեփանյանն ահազանգում է Առեղծվածային դեպք, «Nissan»-ում մաhացած է հայտնաբերվել 32-ամյա տղամարդ Լարված իրավիճակ ԱԺ-ում Արցախը հանձնած Փաշինյանն Արցախի մասին ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով՝ հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին Լրագրողները նամակ հանձնեցին Նիկոլ Փաշինյանին Երբ գնաք ընտրությունների, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անթասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար. Արսեն Ջուլֆալակյան Դ.Թրամպը ասում է ԵՄ-ն թշնամուց վատ է ԱՄՆ-ի համար. քաղաքագետ Ապօրինի ծառահատում՝ Իջևանում. «ԿամԱԶ»-ում կային ընկուզենու գերանները, ևս 26 գերան գետնին էր ԱԱԾ-ն երկրորդ օրն է՝ չի արձագանքում Երևանում շրջած ադրբեջանցի երիտասարդի աղմկահարույց տեսանյութին Իմ պատասխանը նորաթուխ ՔՊ-ական ՍարիԳ Մինասյանին․ Մեսրոպ Մանուկյան (video) Փաշինյանը՝ սահմանային կրակոցների մասին (video) Ձեռքերս վնասվել են․ ո՞վ է հրահանգել լրագրողներին քաշքշել (video) Վե՛րջ տվեք․․․ էս ի՞նչ եք ասում արցախցիների օգնության մասով․․․ ընդդիմադիրը՝ նախարարին (video) Լարված իրավիճակ ԱԺ օթյակում․ՊՊԾ աշխատակիցները քաշքշում են լրագրողներին (video) Ախր սիրտս տրաքում էր․․․ Գառնիկ Դանիելյան (video) Արցախը հանձնած Փաշինյան․ «Մենք Ղարաբաղյան շարժումը չե՛նք շարունակելու» (video) Աննա Վարդապետյան, Դուք այստեղ եք եկել քաղաքական պատվերի շրջանակում. Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակից հետո Փաշինյանն ԱԺ-ում է․․․ (video) Երևանի Մուշական թաղամասում քանդել են խանութի պատն ու փորձել թալանել «Իզի Փեյ» տերմինալը. կասկածյալները ձերբակալվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am