Դե իտալացուն հո չէի բացատրելու, որ Հենրիխով հպարտանալու փոխարեն ազգովի վիրավորել ենք նրան ու մերժել. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հայերով քիչ առաջ հիշեցինք, որ 2018-ին հավեսի ընկած բոլորին մերժում էին ու էդ ընթացքում անհասկանալի պատճառով մերժեցին Հենրիխ Մխիթարյանին: Դրսի մութ ուժերը չէին, մասոնները չէին, հավաքական արևմուտքը չէր, ռուսները չէին՝ հայերով մերժեցինք, որովհետև տանել չենք կարողանում ուրիշի հաջողությունը: Եթե այն էներգիան, որը վատնում ենք կողքինին ինադու, ծախսեինք ինքներս մեր կյանքը լավը դարձնելու վրա… Ես ֆուտբոլասեր չեմ, բայց մի դեպք պատմեմ: Երկու տարի առաջ այս օրերին Միլանում էի և հյուրանոցը սխալ օր ամրագրելու պատճառով քիչ էր մնացել փողոցում մնայի, իսկ հյուրանոցի ռեսեփշիոնիստը կատեգորիկ հրաժարվում էր ինձ սենյակ տրամադրել: Ես նրա աչքի առաջ թափահարելով ՀՀ հպարտ, բայց անտուն քաղաքացու անձնագիրս, սկզբում պահանջելում, հետո խնդրելում էի որևէ կացարան տրամադրել: Ապարդյուն, իտալացին անդրդվելի էր, հանկարծ նայելով անձնագրիս հարցրեց հա՞յ եմ:

Դրական պատասխանից հետո երանությամբ ժպտաց և տվեց երկրորդ հարցը: Երբևէ հանդիպե՞լ եմ Հենրիխ Մխիթարյանին:

Զարմացա, ի՞նչ կապ ունի Հենրիխը, բայց պատասխանեցի այո մեկ անգամ: Իտալացին լայն ժպտաց: Ասաց, որ Հենոյի ֆանն է, սկսեց պատմել, որ Միլանում բոլորը նրան պաշտում են և իսկույն զանգեց ուրիշ հյուրանոց խնդրեց սենյակ տրամադրեցին, վերջում երբ Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ անցել էր փողոցում քնելու վտանգը և ես արդեն ուղևորվում էի դեպի բաղձալի սենյակս, իտալացին ինձ հարցրեց. երևի հայերով շատ ենք հպարտանում, որ նման մասշտաբի աստղ ունենք…

Ես ոչինչ չպատասխանեցի: Դե իտալացուն հո չէի բացատրելու, որ Հենրիխով հպարտանալու փոխարեն ազգովի վիրավորել ենք նրան ու մերժել: Չբացատրեցի, որովհետև մինչև հիմա ինքս էլ չեմ հասկացել թե ինչու՞, ի՞նչ նպատակով մենք ազգովի 2018-ին մերժեցինք Հենրիխին, ում համաշխարհային համբավի ու սիրո շնորհիվ ես այդ օրը փողոցում չքնեցի…»:

Լրահոս
Երբ գնաք ընտրությունների, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անթասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար. Արսեն Ջուլֆալակյան Դ.Թրամպը ասում է ԵՄ-ն թշնամուց վատ է ԱՄՆ-ի համար. քաղաքագետ Ապօրինի ծառահատում՝ Իջևանում. «ԿամԱԶ»-ում կային ընկուզենու գերանները, ևս 26 գերան գետնին էր ԱԱԾ-ն երկրորդ օրն է՝ չի արձագանքում Երևանում շրջած ադրբեջանցի երիտասարդի աղմկահարույց տեսանյութին Իմ պատասխանը նորաթուխ ՔՊ-ական ՍարիԳ Մինասյանին․ Մեսրոպ Մանուկյան (video) Փաշինյանը՝ սահմանային կրակոցների մասին (video) Ձեռքերս վնասվել են․ ո՞վ է հրահանգել լրագրողներին քաշքշել (video) Վե՛րջ տվեք․․․ էս ի՞նչ եք ասում արցախցիների օգնության մասով․․․ ընդդիմադիրը՝ նախարարին (video) Լարված իրավիճակ ԱԺ օթյակում․ՊՊԾ աշխատակիցները քաշքշում են լրագրողներին (video) Ախր սիրտս տրաքում էր․․․ Գառնիկ Դանիելյան (video) Արցախը հանձնած Փաշինյան․ «Մենք Ղարաբաղյան շարժումը չե՛նք շարունակելու» (video) Աննա Վարդապետյան, Դուք այստեղ եք եկել քաղաքական պատվերի շրջանակում. Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակից հետո Փաշինյանն ԱԺ-ում է․․․ (video) Երևանի Մուշական թաղամասում քանդել են խանութի պատն ու փորձել թալանել «Իզի Փեյ» տերմինալը. կասկածյալները ձերբակալվել են Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. Զատուլին Գալու է պատասխան տալու ձեր ժամանակը․ Լիլիթ Գալստյանը՝ դատախազին (video) Քննիչին ասացի՝ լսի՛, հեռախոսիս մեջ լիքը ուրիշ բաներ կան․․․ Աղազարյան (video) Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը. Բատիր Ամանով Պատերազմի վտանգը միշտ էլ կա․ Ռուբեն Ռուբինյան Ձեզանից ամեն մեկի վրա 15 հատ քրեական գործեր կարող են հարուցել․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց այլասերված տրամաբանությունն այլևս նպատակին չի՛ ծառայում․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից. Սուրեն Սարգսյան Վահագն Ալեքսանյա՛ն, միայն «խոզերը» կարող են երեխաներին ԱԺ բերել ու ստել (տեսանյութ) Գյումրին ընտրության հնարավորություն ունի. «Մայր Հայաստանի» առաջարկը Անդրանիկ Քոչարյանը uեքuիզմին բնորոշ դրսևորումներով է իր խոսքը համեմել, պետք է զրկվի պատգամավորական մանդատից. Թովմասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am