Ինչու՞ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ․ Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Վրաստանի հավաքականի դեմ ֆուտբոլային խաղում Հայաստանի հավաքականի կրած պարտությունը դարձավ յուրօրինակ հասարակական «երկրաշարժ», որի հուզական ալիքները ծածկեցին սոցիալական բոլոր հարթակները։

Այսպիսի արձագանքն ու նման իրավիճակը մեկ անգամ ևս վերհանեց մեր կոլեկտիվ հոգեբանությանը բնորոշ զարմանալի հատկանիշը՝ ակնթարթային, քաոսային արձագանքներ «խորհրդանշական» իրադարձություններին, որոնք հանրային ընկալման մեջ սխալմամբ կամ միտումնավոր արտացոլվում են որպես էքզիստենցիալ պարտություններ՝ նպատակ ունենալով միաժամանակ թաքցնել և ստվերել ժամանակի իրական մարտահրավերները: Մենք մեր ընկալումներով և արձագանքներով ստեղծում ենք արհեստական դրամայի պատրանք՝ կուլիսներում թողնելով իրական գոյութենական խնդիրները, որոնք մեզանից պահանջում են պատասխանատու վերաբերմունք, երկարաժամկետ ճգնություն ու ինքնազոհություն։

Ազգային անվտանգության, գոյութենական, տնտեսական և մշակութային ինքնության առանցքային ասպեկտները թողած՝ սպորտն ու դրա շուրջ ստեղծած «առասպելաբանությունն» ենք նետում մարդկային զգացմունքների մարտադաշտ:

Ողբերգությունն այն է, որ նման զգացմունքային ծանրաբեռնվածությունը մեզ կուրացնում է նման պարտությունների ավելի խորը քաղաքական ու սոցիալական պատճառների ընկալունակության նկատմամբ, որոնք սկզբունքորեն կապված չեն ֆուտբոլի հետ, այլ արտացոլում են պետության ու հասարակության առջև ծառացած համակարգային և կառուցվածքային խնդիրները, որոնք երկար ժամանակ է, որ պահանջում են հանրային համախմբում:

Ինչո՞ւ ենք մենք՝ որպես հասարակություն, պատրաստ էմոցիոնալ էներգիայի նման արժեքավոր ռեսուրսները վատնել համեմատաբար աննշան պարտությունների վրա։

Ինչու՞ է ավելի հեշտ մեզ արթնացնել պարտված խաղով, քան երկրի ապագայի համար պայքարում հավանական պարտությամբ: Սա ըմբռնելու համար պահանջվում է հասունություն և ազգային առաջնահերթությունների հստակ հայացք, որը, բնականաբար և ցավալիորեն, բացակայում է:

Այսօրվա իրավիճակը հիշեցնում է մահամերձ հիվանդի, որին շրջապատողները շարունակում են համոզել առողջ ապրելակերպ վարել՝ անտեսելով շտապ վիրահատության անհրաժեշտությունը։ Մինչ մարզական պարտության կամ հաղթանակի հերթական ալիքը կրկին կհեղեղի մեր տեղեկատվական ու էմոցիոնալ օրակարգը, պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք մեզ թույլ տալ նման շքեղություն ճգնաժամի դարաշրջանում, այսինքն՝ տառապել արհեստական սիմվոլիզմով՝ անտեսելով խորքային բովանդակությունը։

Մեր տեղը համաշխարհային ասպարեզում չի որոշվելու ֆուտբոլային հաղթանակների հիման վրա, այլ որոշվելու է իրականությանը հարմարվելու, ներքին խզվածքները հաղթահարելու և վերակառուցելու ուժ գտնելու մեր կարողության հիման վրա: Պետք է ոչ միայն գիտակցել, որ պարտություններն ավելի մեծ խնդիրների ցուցիչ են, այլև հասարակության էներգիան ուղղել ներկան փրկելուն և ապագայի համար պայքարին իմաստավորող լուծումներ գտնելուն»։

Լրահոս
Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյան Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա Փաշինյանը որ պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ ՀԷՑ և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ները տուգանվել են Եթե կա մարդ, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին «Գոնե Վիքիպեդիա կարդացեք». Մանուկյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին կրթվել Պապիկյանը նույն երգն է երգում Ինչ կլինի միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու արդյունքում Ինչ են խոսել Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը Գյումրիում իրավապահները կանգնեցրել են «Մայր Հայաստան»-ի քարոզչության մեքենաները․ Գևորգ Ստեփանյանն ահազանգում է Առեղծվածային դեպք, «Nissan»-ում մաhացած է հայտնաբերվել 32-ամյա տղամարդ Լարված իրավիճակ ԱԺ-ում Արցախը հանձնած Փաշինյանն Արցախի մասին ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով՝ հեռացրել են ակցիա իրականացնող լրագրողներին Լրագրողները նամակ հանձնեցին Նիկոլ Փաշինյանին Երբ գնաք ընտրությունների, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անթասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար. Արսեն Ջուլֆալակյան Դ.Թրամպը ասում է ԵՄ-ն թշնամուց վատ է ԱՄՆ-ի համար. քաղաքագետ Ապօրինի ծառահատում՝ Իջևանում. «ԿամԱԶ»-ում կային ընկուզենու գերանները, ևս 26 գերան գետնին էր ԱԱԾ-ն երկրորդ օրն է՝ չի արձագանքում Երևանում շրջած ադրբեջանցի երիտասարդի աղմկահարույց տեսանյութին Իմ պատասխանը նորաթուխ ՔՊ-ական ՍարիԳ Մինասյանին․ Մեսրոպ Մանուկյան (video) Փաշինյանը՝ սահմանային կրակոցների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am