Է իրենց ղեկավարը հլը տեսեք ինչ չափերի է պռավալ տվել ու ոչինչ, շարունակում է… Սևակ Հակոբյան
Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Չէ բայց խի՞, էլի, Մելիքբեկյանը պետք է հեռանա, չեմ հասկանում, լուրջ: Կամ Միրզոյանը, Ավանեսյանը, Անդրեասյանը, Պապիկյանը, Ավինյանը, Ալենը, Պապոյանը ու մյուս՝ իրենց ենթակայության տակ գտնվող ոլորտ/գերատեսչությունների աշխատանքները ոտից գլուխ պռավալ տալուց հետո․ խի՞ էլի:
Որովհետև պռավա՞լ է տվե՞լ, «գցել է ոտքի՞ն», գլուխ չի հանո՞ւմ։ Է իրենց ղեկավարը հլը տեսեք ինչ չափերի է պռավալ տվել ու ոչինչ, շարունակում է…
Էդպես էլ չհասկացանք՝ էն մյուսները ինչի գնացին. Վահե Ղազարյանը, Քյարամյանը, Սասունը ու մյուս Սասունները, նրանք վատ էին աշխատում, սրանք լա՞վ, Նիկոլը լավ էր աշխատում, իրենք է՞ին վատը:
Էլ չեմ ասում, որ Մելիքբեկյանը գնաց, մեկ այլ ՔՊ-ական Մելիքբեկյան է գալու։
Էնպես որ, թողեք հանգիստ շարունակեն իրենց «գործունեությունը», դուք էլ մի ծախսեք էներգիա այնտեղ, որտեղ արժանի չէ։
Ու հա, շատ օրինաչափ է, որ մեր երկրպագուների վրա իրեր են շպրտել վրացի երկրպագուները, սեռական օրգաններն են ցույց տվել։ Այդ ամենը, գուցե ոչ այդքան ակնհայտ, մեզ վրա են գցում, ցույց տալիս ու ծաղրում, որ դիմանում ենք սրանց: