Հավաքականում անառողջ մթնոլորտ է, այն բաժանված է մի քանի խմբի․ Արման Աբելյան

Հավաքականը ներսում բաժանված է մի քանի խմբի` տեղացիներ, Ռուսաստանից եկածներ, այս ամենի միակ պատասխանատուն ֆեդերացիան է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզական մեկնաբան Արման Աբելյանը․

«Խայտառակության պարզաբանում

Նախորդ գրառման մեջ նշել էի մեր հավաքականում ԹԻՄ գաղափարի բացակայության մասին, փակագծերը չբացեցի, որովհետև առջևում նոր խաղ կար։

Ուրեմն, հավաքականում «ԲԱՐԴԱԿ» է, անազնիվ, անառողջ մթնոլորտ, այս ձախողումն ԱՆԱԿՆԿԱԼ չէ։ Հավաքականը ներսում բաժանված է մի քանի խմբի` տեղացիներ, Ռուսաստանից եկածներ, և այլն, և այլն...

Կան ֆուտբոլիստներ, որոնց երկար համոզելով անձնագիր են տվել, նրանք հավաքականում խաղում են անձնական շահերի համար ու երաշխավորված տեղ ունեն հիմնական կազմում։

Անառողջ վիճակի բազմաթիվ օրինակներ կան հենց ներսից, որոնք մի քանի, միմյանցից անկախ վստահելի աղբյուրներ են հնչեցրել անձնական զրույցներում։

Ֆուտբոլիստ կա` ներողություն էր խնդրում հայերեն չխոսելու համար, 2 տարի է անցել` օրհներգից մի բառ էլ չի երգում։ Տեղացիների մեջ էլ կան, որ լրիվ չեն նվիրվում, բայց խնդիրը, կրկնում եմ, անազնիվ մթնոլորտն է։

Եվ մարզիչն այս վիճակում խաղից մեկ օր առաջ «փուռն է տալիս» Ռանոսին` իրեն դնելով խիստ մարզչի տեղ։ Ոչ մի նորմալ մարզիչ նման բան չէր անի մեկ օր առաջ, այլ անհամաձայնության լուծումը կթողներ հետագայի։

Մարզիչը դրանից առաջ իր հայտարարությամբ նույն կերպ էր վարվել նաև Ադամյանի հետ` ուղղակի ասելով, որ նա այլևս չի ուզում խաղալ հավաքականում (ձևակերպում, որ մարդկանց էլ ավելի է տրամադրելու նրա դեմ)։

Եվ թող չթվա, թե Պետրակովին չէին մոտենում նման հարցերով... Արտոնյալները, հավաքականը զուտ լավ կարիերա ունենալու միջոց օգտագործողները միշտ են այդպիսին եղել։

Թիմի լիդերներն էլ իրենց տեղում չեն, այլապես Ռանոսը կխորհրդակցեր նրանցից գոնե մեկի հետ մինչև մարզչի հետ խոսելու գնալը։ Ռանոսն անմեղ չէ, բայց այս հարցն այլ կերպ և այլ պահի պետք է լուծում ստանար։

Եվ այստեղ ֆուտբոլիստների անուններն էական չեն, անառողջ մթնոլորտում ամեն ինչ հնարավոր է։ Արհեստական ստեղծված թիմ, որը ԹԻՄ չէ։ Իսկ հավաքականում դա է ամենակարևորը, ավելի, քան տակտիկան կամ տեխնիկան։

Այս ամենի միակ պատասխանատուն ֆեդերացիան է, որը ձախողվել է ոլորտների մեծամասնությունում, հավաքականն էլ ազգային չէ, այլ` միջազգային։ Եվ հավաքականն այդ խնդիրների չնչին մասն է միայն»։

Լրահոս
«Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ». Լևոն Զուրաբյան «Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում՝ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին. Տիգրան Աբրահամյան Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը՝ նախկին նախագահներին ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է անում, մասնակցե՛ք հանրահավաքին. Արտակ Բեգլարյան Փաշինյանը կգոռա, կլացի, կսպառնա, ու երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման ՄԽ պլանները․ ՀԱԿ Հոգնածների համար մի պրոցեդուրա կա. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին Դուք չեք սկսել Արցախյան շարժումը, որ մի հատ էլ դադարեցնեք. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին «ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ–ին չընտրեցիք, պատասխան կտաք». Ղուկասյան «Вопрос на миллион» ի՞նչ է զիջել Ադրբեջանը Իրավապահները մտել են Վարդենիսի համայնքապետարան․ կան բերման ենթարկվածներ Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյան Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա Փաշինյանը որ պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ ՀԷՑ և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ները տուգանվել են Եթե կա մարդ, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին «Գոնե Վիքիպեդիա կարդացեք». Մանուկյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին կրթվել Պապիկյանը նույն երգն է երգում Ինչ կլինի միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու արդյունքում Ինչ են խոսել Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am