Վրաստան-Հայաստան խաղն ավարտվեց

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենայում» հյուրընկալվեց Վրաստանի թիմին եւ պարտություն կրեց 1:6 հաշվով։

Արդեն չորրորդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ավստրիական «Շտուրմի» 28-ամյա կիսապաշտպան Օթար Կիտեիշվիլին։ Նրա ուժեղ հարվածից հետո գնդակը «Փյունիկի» պաշտպան, ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանից անդրադարձով հայտնվեց դարպասը։ Հետագայում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում գրանցվեց ինքնագոլ Հարոյանի անվան դիմաց։

14-րդ րոպեին ֆրանսիական «Լիոնի» 24-ամյա հարձակվող Ժորժ Միկաուտաձեն կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը։

23-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Ուոթֆորդի» 25-ամյա կիսապաշտպան Գիորգի Չակվետաձեն։

27-րդ րոպեին Օթար Կիտեիշվիլին դարձավ գոլի հեղինակ։ 35-րդ րոպեին դուբլ ձեւակերպեց նաեւ Ժորժ Միկաուտաձեն։

Չորրորդ եւ 5-րդ գոլերի դրվագներում Հայաստանի թիմի խաղացողների սխալ փոխանցումների հետեւանքով գնդակը հայտնվեց մրցակցի մոտ։

Առաջին խաղակեսում հայ ֆուտբոլիստները ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասին։

Ընդմիջմանը Հայաստանի հավաքականի երկրպագուները «Հեռացի՛ր, հեռացի՛ր» վանկարկումներով պահանջում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Հայաստանի թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը։

48-րդ րոպեին Մոսկվայի «Լոկոմոտիվի» 23-ամյա հարձակվող Էդգար Սեւիկյանը լեհական «Լեգիայի» 25-ամյա կիսապաշտպան Վահան Բիչախչյանի փոխանցումից հետո գեղեցիկ հետադարձ հարվածով գրավեց Վրաստանի թիմի դարպասը (տեսանյութ)։

63-րդ րոպեին Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան խփեց ֆրանսիացի Վիլիա Սանյոլի գլխավորած թիմի 6-րդ գոլը։

Երեւանում Վրաստանի հավաքականը հաղթել էր 3:0 հաշվով եւ կշարունակի հանդես գալ B դիվիզիոնում։ Հայաստանի հավաքականը կշարունակի մրցելույթները C դիվիզիոնում։

Աղբյուրը՝ sport.news.am

Լրահոս
Իմ պատասխանը նորաթուխ ՔՊ-ական ՍարիԳ Մինասյանին․ Մեսրոպ Մանուկյան (video) Փաշինյանը՝ սահմանային կրակոցների մասին (video) Ձեռքերս վնասվել են․ ո՞վ է հրահանգել լրագրողներին քաշքշել (video) Վե՛րջ տվեք․․․ էս ի՞նչ եք ասում արցախցիների օգնության մասով․․․ ընդդիմադիրը՝ նախարարին (video) Լարված իրավիճակ ԱԺ օթյակում․ՊՊԾ աշխատակիցները քաշքշում են լրագրողներին (video) Ախր սիրտս տրաքում էր․․․ Գառնիկ Դանիելյան (video) Արցախը հանձնած Փաշինյան․ «Մենք Ղարաբաղյան շարժումը չե՛նք շարունակելու» (video) Աննա Վարդապետյան, Դուք այստեղ եք եկել քաղաքական պատվերի շրջանակում. Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Լարված իրավիճակից հետո Փաշինյանն ԱԺ-ում է․․․ (video) Երևանի Մուշական թաղամասում քանդել են խանութի պատն ու փորձել թալանել «Իզի Փեյ» տերմինալը. կասկածյալները ձերբակալվել են Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին Կովկասյան լեռներից էլ բարձր սարերի հետևում է, Եվրոպան առայժմ Երևանին նման բան չի խոստացել. Զատուլին Գալու է պատասխան տալու ձեր ժամանակը․ Լիլիթ Գալստյանը՝ դատախազին (video) Քննիչին ասացի՝ լսի՛, հեռախոսիս մեջ լիքը ուրիշ բաներ կան․․․ Աղազարյան (video) Թուրքմենստանը մեծ կարևորություն է տալիս տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության խորացմանը. Բատիր Ամանով Պատերազմի վտանգը միշտ էլ կա․ Ռուբեն Ռուբինյան Ձեզանից ամեն մեկի վրա 15 հատ քրեական գործեր կարող են հարուցել․ Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց այլասերված տրամաբանությունն այլևս նպատակին չի՛ ծառայում․ հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից. Սուրեն Սարգսյան Վահագն Ալեքսանյա՛ն, միայն «խոզերը» կարող են երեխաներին ԱԺ բերել ու ստել (տեսանյութ) Գյումրին ընտրության հնարավորություն ունի. «Մայր Հայաստանի» առաջարկը Անդրանիկ Քոչարյանը uեքuիզմին բնորոշ դրսևորումներով է իր խոսքը համեմել, պետք է զրկվի պատգամավորական մանդատից. Թովմասյան Էրդողանը չափն անցել է․ ի՞նչ զգուշացումներ է ստացել․․․ (video) Քոչարյան Անդրանիկը պետք է պատասխանատվության ենթարկվի․ Թագուհի Թովմասյան (video) Ու այ այսպես հերթով ամեն ինչ վարի է գնալու. Գեղամյան Հովիկ Աղազարյանի պատասխանն Ալեն Սիմոնյանին․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am