Մենք ձեր գոյության մասին չենք հիշում, եթե դուք ինքներդ չեք փորձում հիշեցնել՝ վիրավորանքների և սադրանքների միջոցով.
ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եթե ձեր քաղաքական ակտիվությունն արտահայտվում է զրպարտության, ստոր հերյուրանքների և անմակարդակ բառապաշարի միջոցով՝ ուղղված ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին, ապա պետք է պատրաստ լինեք նաև համարժեք արձագանքի։ Իսկ դրանից հետո հանդես գալ խեղճացածի, ճնշվածի կամ անարդար վերաբերմունքի զոհի դիրքից՝ առնվազն կեղծավորություն է։
Ժողովրդական խոսքն ասում է՝ «Ոտքդ կարպետիդ գյորա մեկնիր»։
Մենք երբեք ինքնակամ չենք անցնում քաղաքական էթիկայի սահմանները։ Բայց երբ մեր դիմաց կանգնում են անհարգալից, անկիրթ և անբարոյական անձինք, ովքեր համարձակվում են անցնել անձնական դաշտ և խախտել բանավեճի նվազագույն կուլտուրան, մենք պարտավոր ենք պատասխանել՝ ցուցադրելով նրանց իրական դեմքը և արժանի տեղը։
Ուստի՝ նախ մտածեք, նոր խոսեք։ Հետո մի բողոքեք, եթե ստանում եք ոչ թե մեր լռությունը, այլ արժանի պատասխանը։ Մենք ձեր գոյության մասին չենք հիշում, եթե դուք ինքներդ չեք փորձում հիշեցնել՝ վիրավորանքների և սադրանքների միջոցով»։