Ու՞մ էր ձեռնտու Փաշինյանի պատմական նվազագույն վարկանիշի պարագայում ծրագրավորել եւ հրահրել «տարանջատման» օպերացիան. Արմեն Աշոտյան

5 հարց Արմեն Աշոտյանին
Հարց առաջին:
Պարոն Աշոտյան, ընդունեք, որ Նիկոլի ծրագիրը թեպետ անընդունելի է, բայց շատ ավելի պարզ է հասարակության համար, այնինչ ընդդիմությունը ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին հանդես է գալիս երկար եւ խուճուճ ճառերով։ Ինչպե՞ս կբացատրեք սա:

Պատասխան։ Ֆորմալ առումով ճիշտ եք արձանագրում։ Նիկոլի ծրագիրը շատ տեսանելի է. վախացնելով մարդկանց՝ հանձնել եւ հանձնվել, որպեսզի պահել պաշտոնը։
Չգիտեմ, թե խայտաբղետ ընդդիմությունից ու՞մ տեսակետներն եք լսել, բայց չեք հավանել, կոնկրետ Հանրապետականը մաքսիմալ հստակ է, պրոֆեսիոնալ եւ էժանագին խոստումներից զերծ։ Անկումը հնարավոր է կասեցնել խելացի, բայց ծանր աշխատանքով։
Քանի որ դետալների մեջ այս ձեւաչափով մտնելն անշնորհակալ զբաղմունք է (հուսամ, մի օր կունենամ տեսախցիկով մանրամասնելու եւ հիմնավորելու հնարավորություն), կբերեմ Ձեր մատնանշած պարադոքսը բացատրող օրինակ։
Պատկերացրեք, շախմատային խաղ է եւ Հայաստանը ներկայացնողը դիտավորյալ սխալ քայլեր է անում, տանում է պարտության եւ պատրաստ է հանձնվել։ Այս իրավիճակը խաղատախտակին շատ ավելի «նաղդ» է երեւում, քան այդ խաղացողին փոխարինելու կոչերը, որոնց արդյունքում առնվազն կդադարի «խոսացած եւ ծախված» խաղը։ Մատ լինելը ավելի հստակ է հանդիսատեսի համար, քան մատից խուսափելու տարբերակին ուղղված երկար կոմբինացիաները եւ հաշվարկները։

Նույնը ճշգրտորեն իշխանություն/ընդդիմություն այսօրվա քաղաքական դիսկուրսին է վերաբերվում. խեղդվելը ավելի հեշտ է եւ արագ, քան փրկվելու խաթր շարունակել լողալը։
.Հարց երկրորդ։
Ներընդդիմադիր մարտերն այս պահին, կարծես, տեղափոխվել են խրոնիկ փոխհրաձգության փուլ ։ Ի՞նչ շահեցիք սրա արդյունքում։

Պատասխան։ Հասկանում եմ եւ կիսում եմ հարցի մեջ զգացվող ներվը։ Ու՞մ էր ձեռնտու Փաշինյանի պատմական նվազագույն վարկանիշի պարագայում ծրագրավորել եւ հրահրել «տարանջատման» օպերացիան։
Հանրապետականը 18-ից հետո, ի տարբերություն որոշ այլ ընդդիմադիրների, երբեք ալֆա-հավակնություններ չի դրսեւորել, ու անկեղծ զարմացած է, որ նման հավակնություններ դրսեւորած ուժերը փաստացի փորձում են ընդամենն ամրագրել իրենց բետտա-կարգավիճակը։
Աստված իրենց հետ, զատվեցինք-պրծանք, բայց մեր հաշվին լրացնել որեւէ մեկի քաղաքական բալանսը թույլ չենք տվել եւ թույլ չենք տալու։ Եթե ուզում են խմել մեր արյունը, նոր ուժ եւ էներգիա ստանալ, որ գահընկեց անեն Նիկոլին, խնդրեմ, ինքս իմ 5 լիտր արյունը հանուն այդ նպատակի տամ իրենց։
Սակայն նույն բանն անել արտաքին քաղաքական ազդակների ներքո ներքաղաքական ստատուս-քվոն վերարտադրելու համար չեմ պատրաստվում։
Դրա համար չէ Հանրապետականը դիմակայել 18-ի վակխանալիային, չդադարող ռեպրեսիաներին, ստի, ատելության եւ կեղծիքի շքահանդեսներին։

Հարց երրորդ։ Նման մի հարցի ժամանակին պատասխանել եք, բայց այն կրկին արդիական է։ Հանրապետականը չէր ողջունել ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին։ Ինչու՞ եք հիմա քննադատում Փաշինյանին, որ համաձայնվել է Ալիեւի պահանջի հետ հեռացնել երրորդ ուժերին հայ-ադրբեջանական սահմանից։

Պատասխան։ Նախ ԵՄ դիտորդական առաքելության մասին։ ԵՄ դիտորդների գործունեության ընթացքում հայ հասարակությանն այդպես էլ հայտնի չդարձավ նրանց կողմից Ադրբեջանի ոտնձգությունների կանխման, արձանագրման կամ ագրեսորի հանդեպ ԵՄ-ի պատժի գեթ մեկ փաստ։
Ավելին, հիշեցնեմ, որ դա արվեց ոչ թե գեոպոլիտիկ համադրման, այլ հակադրման գործելաոճով, ինչն էլ ավելի վատթարացրեց հայ-ռուսական հարաբերությունները։ Ինչ վերաբերում է ներկայիս քննարկումներին, ապա Ալիևի ցանկացած, այդ թվում՝ այս միակողմանի պահանջի կատարումն անձամբ ես համարում եմ անթույլատրելի։
Ալիեւի հերթական պահանջների բավարարումը Հայաստանի ինքնիշխանության ճգնաժամի դրսեւորումներից է։ ԵՄ դիտորդներին բերելը մի այիբ էր, Ալիևի պահանջով նրանց հեռացնելը՝ երկու:
Ինչ վերաբերում է համաձայնագրի բուն կետին, ապա ակնկայտ է, որ հեռահար տեսանկյունից դա ոչ այդքան հայ-եվրոպական, որքան հայ-ռուսական հարաբերությունների ուղղությամբ նետված քար է։

Հարց չորրորդ։ «Խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցությունների ավարտի մասին լուրը արժանացավ եվրոպական եւ միջազգային ողջյուններին, իսկ իշխանությունները դա փորձում են ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան։ Արդեն հայտնի է, եւ սա ստույգ տեղեկատվություն է, որ Փաշինյանն անձամբ նախապես հավաքել է արեւմտյան դեսպաններին եւ խնդրել օգնել իրեն ադրբեջանական պահանջները «մարսելու» գործում։
Իրականում ինչու՞ չպիտի ողջունեն, եթե դրսի բազմաթիվ խաղացողների շահերից է բխում նման ենթադրվող փաստաթղթի ստորագրումը։ Դիվանագիտական լեզվից պարզ լեզվին թարգմանելիս, սակայն, այդ արձագանքները ունեն «ողջույն, ողորմելի» իմաստը։
Եթե եվրոպական երկրները իրոք հավանում են կոնֆլիկտների՝ նման ձեւով, միակողմանի զիջումներով, մեկ կողմի շահերի հաշվին հանգուցալուծումը, ապա հորդորում եմ իրենց ճիշտ նույն ձեւով, նույն ալգորիթմով, նույն ոճով այս փորձը փոխանցեն Ուկրաինային։ Եթե սա լավ «խաղաղության համաձայնագիր» է, ապա թող անհապաղ այդ փորձը կիրառեն Ուկրաինայում։ Կանե՞ն։

Հարց հինգերորդ։ Նիկոլը հետեւողականորեն առաջ է տանում Հայոց ցեղասպանության ուրացման օրակարգը։ Ո՞նց կանխենք սա։

Պատասխան։ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը նա հետեւողականորեն իրականացնում է իր պաշտոնազավթման առսջին իսկ օրվանից։ Սկզբից դա անում էր միայն հմուտ աչքերին տեսանելի կերպով, իսկ հիմա, Արցախի ուրացումից հետո, անցել է լայնածավալ գրոհի։
Կասկած չունեմ, որ սա Թուրքիային տրված անբարո խոստում է, Էրդողանի պրոտեկցիայի համար վճարվող գինը։ Վստահ եմ նաեւ, որ «նոր Սահմանադրություն» կոչվածը չի արտացոլելու նաեւ ցեղասպանության խնդիրը։ Կանխել սա հնարավոր է միայն իշխանափոխությամբ։
Ի դեպ, միջազգային քաղաքականության մեջ արդեն երեւում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի կտրուկ նվազումը։
Այսպես, օրինակ, Եվրոպական Միության խոսույթում եւ փաստաթղթերում այն այլեւս գրեթե չի հիշատակվում։ Եվրոպական խորհրդարանի այս տարվա երեք զեկույցներում՝ արտաքին քաղաքականության, անվտանգության եւ մարդու իրավունքների, չկա Հայոց ցեղասպանության գեթ մեկ հիշատակում։ Բայց առկա են Հոլոդոմորի, Հոլոքոստի, Ղրիմի թաթարների, Բոսնիայի եւ այլ ցեղասպանությունների հիշատակումներ։
Բացատրությունը շատ ցինիկ է. եթե Հայաստանին այս հարցը չի հետաքրքրում, ինչու՞ մենք, եվրոպացիներս, պիտի դրանով զբաղվենք։ Իսկ «համամարդկային արժեքներին» նրանց նվիրումը արտահայտվում է ավելի «ակտուալ» ցեղասպանություններով։

Հ.Գ. Հղումը տեղադրված է Արմեն Աշոտյանի ընկերների կողմից, ովքեր փաստաբանների միջոցով Արմենից ստացել են նման թույլտվություն եւ հասանելիություն։
Ցավոք, Արմենն անձամբ իր էջերը վարելու իրավունք չունի եւ չի կարող արձագանքել նաեւ ձեր մեկնաբանություններին ու նամակներին՝ մինչ իր ազատությունը։
Արմենը շնորհակալ է ձեզ, խնդրում է շարունակել պայքարը, իսկ քննարկումներում պահպանել մաքսիմալ կոռեկտությունը։

Լրահոս
«Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել ա, որ Մինսկի խմբի 2019 թվականի հունիսի պլանի հրապարակումը ԿՓՌԻ ԻՐ ԼԵՇԸ». Լևոն Զուրաբյան «Քաջ նազարը» ներսում «Տերմինատոր» է խաղում՝ դրսում քսմսվում, փաթաթվում և գալարվում է Ալիևի ու Էրդողանի ոտքերին. Տիգրան Աբրահամյան Այսօր ազդարարվեց հայկական պետականության լուծարման ավարտափուլի հետհաշվարկը. Հայկ Դեմոյան Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով Ձեզ պատերով կտամ, ոտի տակ կտամ, հերիքա ներվերներիս հետ խաղաք. Փաշինյանը՝ նախկին նախագահներին ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթ հրահրելու ծրագիր է անում, մասնակցե՛ք հանրահավաքին. Արտակ Բեգլարյան Փաշինյանը կգոռա, կլացի, կսպառնա, ու երբեք չի հրապարակի ԼՂ կարգավորման ՄԽ պլանները․ ՀԱԿ Հոգնածների համար մի պրոցեդուրա կա. Նիկոլ Փաշինյանը՝ Գառնիկ Դանիելյանին Դուք չեք սկսել Արցախյան շարժումը, որ մի հատ էլ դադարեցնեք. Արթուր Խաչատրյանը՝ Փաշինյանին «ԱԱԾ մարզային վարչության պետը Սարիկի հորաքրոջ տղան է, մարդկանց ասում է՝ եթե ՔՊ–ին չընտրեցիք, պատասխան կտաք». Ղուկասյան «Вопрос на миллион» ի՞նչ է զիջել Ադրբեջանը Իրավապահները մտել են Վարդենիսի համայնքապետարան․ կան բերման ենթարկվածներ Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյան Թուրքիայի ներքաղաքական անկայուն վիճակը կարող է հանգեցնել միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա Փաշինյանը որ պահին կդադարի լինել ՀՀ վարչապետ ՀԷՑ և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ները տուգանվել են Եթե կա մարդ, ում վերագրվում է որոշակի դեղեր խմելը, ապա դա դուք եք. Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած «չափազանց կարևոր իրադարձության» մասին «Գոնե Վիքիպեդիա կարդացեք». Մանուկյանը հորդորեց Նիկոլ Փաշինյանին կրթվել Պապիկյանը նույն երգն է երգում Ինչ կլինի միջազգային ատյաններից հայցերը հետ վերցնելու արդյունքում Ինչ են խոսել Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղարը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am