Երեկ հրաժեշտ տվեցինք Արա Դեղտրիկյանին՝ փայլուն անձնավորություն, տաղանդավոր դերասան, նվիրված ընկեր, օրինակելի ամուսին, սիրված հայր, պաշտելի պապիկ… մի խոսքով՝ անչափ ցավոտ ու վաղաժամ կորուստ և խորը ափսոսանք: Իմ պատկերացումների մեջ Արա Դեղտրիկյանը մեր վերջին տասնամյակի ամենաշնորհալի դերասաններից մեկն էր, ում բեմական խոսքը հասկանալի էր ամբողջությամբ, իսկ շարժուձևն այնքան բնական էր, որ միայնակ լցնում էր ամենամեծ բեմերը: Բայց այս մասին չէ միայն, որ ուզում էի կիսվել: Նրա ստեղծագործական վարպետության աստիճանն ակնառու էր իր գործընկերների ներկայությամբ՝ հայկական թատերական արվեստի բոլոր երևելիների մասնակցությամբ հրաժեշտի արարողություններին: Երեկ իմ հուշերը տարան Շուշի, որտեղ 2019թ. սեպտեմբերին, հանրահայտ Ջըդըրդուզում, ընտանեկան միջոցառման առիթով, որին ներկա էին մեր ընտանիքի բարեկամներ Արան և Կարինեն: Նա՝ Արա Դեղտրիկյանը, իր հպարտ ու տիրոջ հայացքով նայում էր Հունոտի կիրճի վրա մշտապես սավառնող բազեին: Հավանաբար մտքում նոր բեմադրություն էր ծրագրում կամ հայկական փառապանծ հաղթանակի մասին պատմող ֆիլմի մասին էր մտածում: Մեր հպարտության մասին ֆիլմերը մնացին անցյալում ու կիսատ: Բայց որ առաջին կեսը գոյություն ունի, ուրեմն շարունակություն անպայման կլինի… Կարինե ջան, Մանան և Սուրեն, ընդունեք մեր անկեղծ վշտակցությունը
Մարտի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Մարտի 27-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մարտի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մարտի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Մարտի 26-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը