Երբ դավաճանությունն արյան մեջ է

Ընդդիմության դաշտում կոալիցիայի կայացման ու տեղական նշանակության հեղափոխության վերջին հույսը Արթուր Բաղդասարյանի քաղաքական թիմակիցները վերջնականապես տապալեցին: Ինչպես հայտնի է, Վանաձորում ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունների՝ «Հայկական վերածնունդ» կուսակցության  և «Լուսավոր Հայաստանի» միջև համագործակցության քաղաքական պայմանավորվածություն էր ձեռքբերվել: Այս պայմանավորվածության շրջանակում երկու ուժերը բոյկոտեւմ էին ավագանու նիստերը: Սահամանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ Վանաձորի ավագանու նիստերը ճանաչվեցին հակասահմանադրական, հույս կար, որ Վանաձորում ականատես կլինենք ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխության փոքր մոդելի: Բայց դասական իշխանափոխության փոխարեն տեղի ունեցավ սովորական դավաճանություն. Վանաձորի ավագանու ՀՎԿ խմբակցությունը դադարեցրեց  բոյկոտը և Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության հետ քաղաքի կառավարմանը մասնակցելու  հուշագիր ստորագրեց: Ավագանու արտահերթ նիստում  Հայկական վերածնունդ կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը 20 ձայնով նշանակվեց քաղաքապետի առաջին տեղակալ: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նիստում հայտարարել է, որ իր տեղակալներից Արտյոմ Գրիգորյանը մարդկային վերաբերմունք է ցուցաբերել և իր տեղը զիջել է Փելեշյանին: Իսկ իր նոր տեղակալի մասին Մամիկոն Ասլանյանն ասել է. «Գողական է, բայց լավ տղա է»: Ինքը Փելեշյանը հայտարարել է, որ ժամանակին իր ձայնը տվել է Լուսավոր Հյաստանի ներկայացուցիչ Քրիստ Մարուքյանին, բայց փոշմանել է : Փելեշյանի խոսքով՝ մեկ տարվա բոյկոտն արդյունք չի տվել  և ինքը գտնում է, որ եկել է աշխատելու ու վանաձորցուն օգնելու ժամանակը: Իրավիճակի վերաբերյալ ընդգրկուն հայտարարությամբ հանդես է եկել ՀՎԿ Վանաձորի խմբակցությունը. «Իշխանության ջանքերով դեռևս նախորդ խորհրդարանում հայտնված, ապա նույն իշխանության ջանքերով այս գումարման խորհրդարան մտած այդ կուսակցության ներկայացուցիչները գառան դիմակով «գայլուկներ» են դարձել՝ իրենց հայտարարելով Վանաձորի «ընդդիմադիրներ»՝ չմոռանալով իրենց ազգականներին տեղավորել ՀՀԿ ավագանու ցուցակներում։ ՀՎԿ ավագանու խմբակցությունը դատապարտում է այս գործելաոճը և հայտարարում, որ խմբակցությունը միշտ գործել է բաց, շիտակ և հրապարակային։ Մեկ տարի առաջ խմբակցությունը քվեարկել է միաձայն ՝ համաձայն ստորագրված հուշագրի, մինչդեռ, իրենց իսկ խոսքով դավաճաններին, լավ կլինի իրենք փնտրեն իրենց շարքերում։ Վստահ ենք, որ առաջիկա քաղաքական գործընթացները կբացահայտեն դա»,- «Լուսավոր Հայաստանի» կողմից իրենց ուղղված մեղադրանքներին ի պատասխան՝ ասված է հայտարարության մեջ։ Ինչ վերաբերում է  քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնի դիմաց բոյկոտից հրաժարվելու քայլին, ապա ՀՎԿ-ն պատճառաբանում է, որ կազմալուծվել է Վանաձոր քաղաքի բնականոն գործունեությունը,  անտեսվել են Վանաձորի բնակիչների խնդիրները, քաղաքում ձևավորվել է անառողջ մթնոլորտ, իսկ իրենք՝ լինելով վանաձորցիների ավելի քան 20 տոկոս քվեն ստացած ավագանիներ, գնում են իրագործելու վանաձորցիներին տրված խոստումները: Մամուլում տեղեկություններ կան, որ ՀՎԿ-ՀՀԿ հուշագիրն «էժան» չի նստելու վանաձորցիների և ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի վրա։ «Հրապարակի» տեղեկություններով, ՀՎԿ-ն չի բավարարվելու առաջին փոխքաղաքապետի պաշտոնով: Նա պահանջել է  նաև  մանկապարտեզների,  սպորտդպրոցների տնօրենների,  քաղաքապետարանի բաժնի պետերի և այլ աշխատողների աթոռներ: « Բացի պաշտոնները՝ ՀՎԿ-ականները նաև գերեզմանների տեղեր են ուզել՝ քաղաքում գերեզմանի լավ տեղը «ոսկու գին» ունի»,- գրել է թերթը։ Այսինքն՝ կյանքը հերթական անգամ ապացուցեց հայտնի ճշմարտությունը. քաղաքական պայմանավորվածությունները գերեզման են մտնում, երբ դրանցով զբաղվում է Արթուր Բաղդասարյանը: Մարտի 1-ին Արթուր Բաղդասարյանը դավաճանեց Լևոն Տեր-Պետրոսյանին և սեփական ընտրողին՝  հրաժարվելով  միանալ Ազատության հրապարակում սպասող բազմությանը: Դրա  դիմաց Արթուր Բաղդասարյանն ստացավ Ազգային անվանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը: Այն ժամանակ նա որպես արդարացում նշում էր, թե ինքը կանխել է համազգային աղետը և քաղաքացիական պատերազմը: Հիմա արդեն այլ անվան տակ հանդես եկող նրա թիմը ասում է, թե ճգնաժամից փրկում է Վանաձորը:   Բայց փաստն այն է, որ այդ փրկության գինը եղել և մնում են պաշտոնները: Մնացածը լեզվի ճարտարության հարց է, որից Արթուր Բաղդասարյանը երբեք չի խեղճացել: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը՝ ապա դա արդեն ուրիշ պատմություն է՝ գեղեցիկ, բայց ոչ իրական:   Հայկ Դավթյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am