Թուրքիայի ընդդիմություն այսօր նորից պատրաստվում է ցույցի դուրս հալ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) կոչ է արել այսօր երեկոյան կրկին բողոքի ցույց կազմակերպել՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի:
Իմամօղլուն այսօր շուրջ հինգ ժամ ցուցմունք է տվել՝ ավելի վաղ հայտնել է A haber հեռուստաալիքը։ Քաղաքապետը հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները և սպասվում է, որ նրան դատարան կներկայացնեն:
«Հրապարակները մերն են, փողոցները՝ մերը: Այսօր երեկոյան ժամը 20.30-ին մենք հավաքվում ենք Սարաչանում (Ստամբուլի թաղամաս, որտեղ գտնվում է քաղաքապետարանի շենքը»,- ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Իմամօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդոողանի ամենամեծ մրցակիցն է, նրան մեղադրանք է առաջադրվել «կոռուպցիայի և ահաբեկչության» համար: Էրդողանի ընդդիմախոսի դեմ ճնշումները սկսվել էին ավելի վաղ, երբ Ստամբուլի համալսարանը հետ էր կանչել Իմամօղլուի դիպլոմը՝ գլխավոր դատախազության պահանջով։