Պարտավոր ենք ռուսական կողմի հետ նստել և խոսել․ Աբովյան
Բոլոր մարդիկ, որոնք կիսում են հայկական աշխարհի, Սփյուռքի, Արցախի մեր բոլորիս տեսլականը, բոլոր հայերը տեղ ունեն «Կամուրջ»-ում։ Կարևոր է հենց այս պահից սկսած՝ չդնել արգելակներ։ Այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից Արման Աբովյանը։
«Երբ ասում ենք՝ ապաքաղաքական, շատ կարևոր ենք ընդգծում, որ չկա զուտ կուսակցական և ներքաղաքական շահ։ Այս պարագայում «Կամուրջը» բաց է բոլոր այն մարդկանց համար, որոնք կիսում են հայ ժողովրդի, հայոց պատմության, ՀԱԵ, մեր գոյաբանական պատերազմների, իրական խաղաղության հասնելու տեսլականը։ Այո, մենք համոզցած ենք, որ եթե կարողանանք ներհսարակական գեներացվող՝ իրար հանդեպ ատելությունը գոնե մի փոքր մեղմել՝ իրավիճակ է փոխվելու։ Ասում է՝ դուք ինչի դեմ եք, իսկ ես կպատասխանեմ այսպես՝ կողմ ենք, որ Հայաստանը, հայերը, հայ ժողովուրդը, ամբողջ հայությունը լինի անվտանգ և մնա հայ։ Իսկ հայ-ռուսական հարաբերություններում մենք պարտավոր ենք ուղղակի նստել մեր գործընկերների հետ և խոսել, մյուս կողմը լիովին պատրաստ է երկխոսությանը, կարևոր է՝ ինչ ես ուզում ստանալ այդ երկխոսությամբ»,- ասաց Արման Աբովյանը։
Նախաձեռնության հիմնադիրներից Ռաֆայել Հունանյանն ավելացրեց՝ այսօր էլ Սփյուռքում ունենք շատ երիտասարդներ, որոնք մասնակցում են մի շարք հասարակական-քաղաքական միջոցառումների, այժմ, Հունանյանը համոզված է՝ նախաձեռնության ձևավորումից հետո երիտասարդները կշարունակեն մասնակցել՝ ներկայացնելով նախաձեռնության տեսլականը։