ՆԳՆ-ն ՔԿ-ի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իմ դեմ. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ ներքին գործերի նախարարությունը քննչական կոմիտեի հետ համատեղ ջանքերով մեծ արշավ է սկսել իր դեմ՝ ոստիկանական խոշտանգումների մասին բարձրաձայնելուց և այդ մասով քննչական կոմիտեի վարած նախաքննությունը քննադատելուց հետո։

«Ընդ որում՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու արշավին միացել են նաև իշխանական լրատվամիջոցներ, ոստիկանական ֆոտոլրագրող (վերջինիս իրապես հարգում էի), ինչպես նաև ինչ-որ փաստաբան (այս փաստաբանի մասին դեռ կխոսեմ և դեմ առ դեմ կպահանջեմ կրկնել իմ հասցեին այլ անձի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում օգտագործված բառը)։

Ինչևէ, այս ամենը ստիպում է կատարվածի մասին այլևս չլռել, ուստի այսօր շատ լուրջ հրապարակումներ կկատարեմ երեկվա առերեսման ընթացքում բացահայտված տեղեկությունների, Տիգրանին խոշտանգման ենթարկելու առթիվ թաքցված փաստերի, քննչական կոմիտեի ապացուցված խտրական վերաբերմունքի և ներքին գործերի նախարարության գործելաոճի մասին»,- գրել է Երիցյանը։

Ռ.Երիցյանը ուղիղ եթերով կոչ է արել մարտի 23-ին լինելժամը 14:00-ին լինել Մամիկոնյանց 46/5 հասցում՝ Քննչական կոմիտեից մոտից, որտեղից կգնան ՆԳՆ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ոստիկանությունում խոշտանգելու մասին և հրապարակել խոշտանգած ոստիկաններից երկուսի լուսանկարները։ Նախօրեին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել էր. «Ապավինում են ՔԿ-ին՝ այս հարցով օբյեկտիվ և արդար քննություն իրակաացնելու համար։ Եթե քննության արդյունքում պարզվեց, որ ոստիկանության ծառայողներն ունեն մեղավորություն, միանշան նրանք կենթարկվեն պատասխանատվության, եթե պարզվեց, որ կա կեղծ մեղադրանք ոստիկանության ծառայողների նկատմամբ, միաժամանակ, ըստ այդմ պետք է վրա հասնի պատասխանատվություն սուտ մատնության տրամաբանության մեջ»։

Լրահոս
Dodge Caliber-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են վերջինի մահը Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ» ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից Թուրքիայում ցույցերի ժամանակ 1133 մարդ է ձերբակալվել Ադրբեջանը կհարձակվի ՀՀ-ի վրա, թիրախում Իրանն է․ Ազգ-Բանակն է մեր փրկությունը․ Արմեն Այվազյան Ինչպես է Տիգրան Ավինյանը դատի տվել Հայաստանի Հանրապետությանը, բայց մոռացել կցել անձնագիրը «Մամուլից եմ տեղեկացել դատախազության պահանջի մասին, չգիտեմ՝ ինչի դիմաց են պահանջում այդ գումարը». Մովսես Հակոբյան «Կուսակցական էլիտան ներգրավված է և խանգարում է Գյումրու ընտրություններին». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի Տարոն Մարգարյանի դեմ քաղաքական հետապնդման ներկայացմանը Երևանում ռեստորանային համալիրի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Հայաստանյան «ակտիվիստական» 5-րդ շարասյունը Զախարովան բացահայտել է որոշ մանրամասներ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Ծիրան» սուպերմարկետների ցանցը. «Հետք» Այս քառօրյայում ԱԺ–ում կքննարկվի Հովիկ Աղազարյանի և Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցերը Պուտինը ինչ «անձնական նվեր» է արել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփին Կոչ եմ անում գործընկերներիս՝ չմասնակցել այդ կրկեսին․ Տարոն Մարգարյան Իրանում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ողբամ ձեր բերած «ինքնիշխանությունը»՝ վիլայեթացումը․ Շարմազանով Նիկոլը Թբիլիսի էր մեկնել հաստատ ոչ ֆուտբոլ նայելու․ Արմեն Հովասափյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am