Ինքնարդարացման գործընթացում է. Աբրահամյանը մեկնաբանում է Փաշինյանի հայտարարությունները. Sputnik Արմենիա

Նիկոլ Փաշինյանն այժմ ինքնարդարանալու գործընթացում է ու նույնիսկ ակնհայտ իրողությունները փորձում է բոլորովին այլ կերպ ներկայացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` մեկնաբանելով Փաշինյանի վերջին հայտարարությունները

 Նիկոլ Փաշինյանը երեկ` մարտի 21–ին, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Հայաստանի զիջումներին վերաբերող հարցին, հռետորական հարց հնչեցրեց` ի՞նչ է զիջել իրենց իշխանությունը, ապա ավելացրեց` նախկինում, երբ Հայաստանը եղել է «չզիջման շրջանում», ոչ թե խաղաղություն չի ունեցել, այլ նաև այդ շանսը։ Նա վստահեցրեց` ՀՀ–ն այժմ շատ ավելի անկախ և ինքնիշխան է։

«Իշխանության զիջումները, այդ թվում` նաև ինքնիշխանության կորուստը, արտահայտվում են բոլոր այն իրողություններով, որոնք արձանագրվում են կոնկրետ ժամանակահատվածում։ Ե՛վ հայ ժողովրդի, և՛ նաև դրսից իրավիճակին քիչ թե շատ ծանոթ մարդկանց համար ակնհայտ է, թե ինչ ենք ունեցել մինչև 2018 թվականը և ինչ ունենք դրանից հետո։ Կարծում եմ, որ գործող իշխանությունն այս պահին մեկ խնդիր է լուծում ու հիմա ինքնարդարանալու գործընթացի մեջ է, բնականաբար, նույնիսկ ակնհայտ իրողությունները փորձելու է լրիվ այլ ձևով ներկայացնել»,– ասաց Աբրահամյանը։

Նա հիշեցրեց, որ ներկա իշխանությունների պաշտոնավարման օրոք հանձնվեց Արցախը, ՀՀ մի շարք տարածքներ օկուպացվեցին, ինչի հետևանքով էլ Ադրբեջանը ռազմավարական առավելություններ ստացավ, իսկ բանակցային գործընթացում խախուտ իրավիճակ է։

Ըստ պատգամավորի` ՀՀ իշխանության ղեկին կանգնած անձն այսօր, ըստ էության, հպարտանում է այն ամենով, ինչ ինքը բերել է Հայաստանի գլխին։

Միևնույն ժամանակ Աբրահամյանը շեշտեց, որ չնայած այդ ամենին, Հայաստանի իշխանության համար ստեղծվել է խղճուկ իրավիճակ։

Լրահոս
Ռուսական ուժերի հրթիռակոծության հետևանքով Սումի քաղաքում շուրջ 100 մարդ է վիրավորվել «ՈւԱԶ»-ը ընկել է ձորը․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր Սիմոնյանի պատասխանը լրագրողներին վկայում է նրա քաղաքական անհեթեթության մասին․ Արթուր Սուքոյան ԲԸՏՄ-ն Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել ՔԿ Լուկաշենկոն 7-րդ անգամ անընդմեջ պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը #ՀԻՄԱ․ Նիկո՛լ, լավ լսիր․․․ Գյումրիում չե՛ս հաղթելու․․․ Ռուզան Ադանալյան (video) #ՀԻՄԱ․ Փաշինյանը «ցեղասպանության պայմանագիր է» ստորագրելու․ Հովհաննես Իշխանյան (video) Փնթիություն, սու՛տ ու մանիպուլյացիա․․․ ընդդիմադիր պատգամավոր (video) Պատերազմը տեղափոխվեց Հայաստանի տարածք․ Արթուր Խաչատրյան (video) Գերիների հարցը պայմանագրում ներառել պետք չէր. Ալեն Սիմոնյան (video) ՔՊ-ն մինչև օրս չի կարողանում մարսել դա․․․ Լուսավոր Էդմոնն էլ չոգնեց․․․ Արմենուհի Կյուրեղյան (video) 3 միլիարդ 600 միլիոնն ու՞ր է գնացել․ փոխանցվել է քո ու Աննայի անունո՞վ․․․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Գյուղի 30 տոկոսի կենցաղային տեխնիկաները փչացել են․ Գառնիկ Դանիելյան (video) Կա՛մ քիչ է մնացել բոլորիս, կա՛մ քիչ է մնացել խայտառակությանը․ Հայկ Մամիջանյան (video) Հող հանձնող, աթոռից կառչած, դավաճան, նոր զիջումներ ես պատրաստում․ Աննա Մկրտչյան (video) Ասեղի մի հպումով այս ամենը պայթելու է․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին (video) Գառնիկ Դանիելյանը իր տեղը ցույց տվեց ՔՊ-ական Սարիկ Մինասյանին (video) 150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն անարդյունավետ է. Արցախի ՄԻՊ «Ուժեղ գմփոց լսվեց». 15 համարի ավտոբուսում գազի արտահոսք է տեղի ունեցել Հաղթելու ենք և վերջ․․․ Փարաքարի համայնքապետի թեկնածու Գրիգորյան (video) Ադրբեջանցիները կրակում են Սյունիքում․ տեսանյութ Թոշակառուների մեծ մասը ծայրահեղ աղքատության մեջ են, դուք ո՞նց եք այդպես խոսում․ ընդդիմադիր (video) Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՔԿ․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը Երևանում՝ «Ոսկու աշխարհ»-ում, օգտվելով աշխատակցուհու անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Էլչին Ամիրբեկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am