Կուրսկի սահմանային շրջանից տարհանվել է 571 մարդ, 16-ը՝ երեխա
Կուրսկի շրջանի ազատագրված սահմանամերձ բնակավայրերից մարտի 12-ից տարհանված բնակիչների թիվը հասել է 571-ի: Նրանցից 16-ը երեխաներ են: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Խինշտեյնը։
Նա, մասնավորապես, գրել է. «Ընդհանուր առմամբ, մարտի 12-ից Կուրսկի սահմանային ազատագրված 27 բնակավայրերից տարհանվել է 571 մարդ, այդ թվում՝ 16 երեխա։ 223 մարդ այս պահին գտնվում է ժամանակավոր կացարաններում, 348 բնակիչներ տեղափոխվել են իրենց հարազատների կողմից»: