Իսրայելը չորս ամսում 1500 անգամ խախտել է հրադադարը Լիբանանի հարավում. Բերի
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին իր թվիթերյան էջում գրառում է արել՝ կոչ անելով վերջ տալ Իսրայելի կողմից 2024 թվականի նոյեմբերի 27-ի հրադադարի համաձայնագրի խախտումներին և Լիբանանի տարածքից դուրս բերել հրեական պետության զորքերը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելական օկուպացիոն ուժերը չորս ամիս է՝ շարունակում են իրենց ագրեսիվ գործողությունները՝ խախտելով հրադադարի ռեժիմը ավելի քան 1500 անգամ»։
Խոսնակը հավելել է, որ շաբաթ օրը տեղի ունեցած իսրայելական տարածքի գնդակոծությունը կարող էր օգուտ բերել միայն մեկ կողմի՝ Իսրայելին։
«Մենք կոչ ենք անում լիբանանյան բանակին, անվտանգության ուժերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի մոնիթորինգի կոմիտեին մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այս միջադեպի առնչությամբ»,-նշել է Բերին: