Լիբանանի վարչապետը զգուշացրել է՝ երկիրը կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ

Իսրայելի տարածքի հրթիռակոծության վերսկսումը կարող է հանգեցնել նոր ավերիչ պատերազմի։ Այս մասին ասել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամը՝ մեկնաբանելով հարավային Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ուղղությամբ երեք հրթիռների արձակումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, ասել է. «Հարավային սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը սպառնում է երկիրը ներքաշել նոր պատերազմի մեջ, որը աղետ կբերի Լիբանանին և լիբանանցիներին»:

Նշվում է, որ Սալամը պաշտպանության նախարար Միշել Մենասեին հանձնարարել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հարավային սահմանին անվտանգություն ապահովելու համար։ Նա ընդգծել է, որ միայն պետությունն ունի պատերազմի և խաղաղության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք։

Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը արաբական երկրի կառավարությանը պատասխանատու է համարել Իսրայելի տարածքի հրթիռակոծման համար և սպառնացել է պատասխան քայլերով։ Նա ասել է, որ բանակին արդեն իսկ տվել է համապատասխան հանձնարարական:

Ավելի վաղ իսրայելական զինվորականները 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էին երկրի հրթիռակոծում Լիբանանի տարածքից։ ՀՕՊ համակարգը որսացել էր սահմանամերձ Մետուլա քաղաքի ուղղությամբ արձակված երեք հրթիռ։

Լրահոս
Հող հանձնող, աթոռից կառչած, դավաճան, նոր զիջումներ ես պատրաստում․ Աննա Մկրտչյան (video) Ասեղի մի հպումով այս ամենը պայթելու է․ Տիգրան Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին (video) Գառնիկ Դանիելյանը իր տեղը ցույց տվեց ՔՊ-ական Սարիկ Մինասյանին (video) 150 հազար մարդու խախտված իրավունքների վրա կառուցված խաղաղությունն անարդյունավետ է. Արցախի ՄԻՊ «Ուժեղ գմփոց լսվեց». 15 համարի ավտոբուսում գազի արտահոսք է տեղի ունեցել Հաղթելու ենք և վերջ․․․ Փարաքարի համայնքապետի թեկնածու Գրիգորյան (video) Ադրբեջանցիները կրակում են Սյունիքում․ տեսանյութ Թոշակառուների մեծ մասը ծայրահեղ աղքատության մեջ են, դուք ո՞նց եք այդպես խոսում․ ընդդիմադիր (video) Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՔԿ․ վնասը գերազանցել է 16․5 մլն դրամը Երևանում՝ «Ոսկու աշխարհ»-ում, օգտվելով աշխատակցուհու անուշադրությունից, գաղտնի հափշտակել են ոսկյա զարդեր Կայուն խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը. Էլչին Ամիրբեկով Ո՞վ ես դու ընդհանրապես․լրագրողը գիտե՞ս՝ քեզ ինչ պետք է աներ․․․ Էդգար Ղազարյանը՝ Անդրանիկ Քոչարյանին (video) Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագիրը բախվում է խոչընդոտների. Jamestown Foundation Իրանի ԱԳ նախարարը Երևանից զգուշացրեց․․․ (video) «Քանդում ենք ողջ տնտեսությունը»․․․ Խաչատուր Սուքիասյանը նեղը գցեց (video) Երևանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ չնայած Բաքվի նոր պայմաններին․ Արարատ Միրզոյան Թուրքական ընդդիմությունը կոչ է արել բոյկոտել #ՈՒՂԻՂ․ «Շան ծեծ կերածը լիզում է Ալիևի ոտքերը»․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Թուրքիայում հայերեն գիրք է տպագրվել Դեմ ենք ցանկացած միջազգային սահմանների փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար «Մայր Հայաստանն» իրազեկման ակցիա է իրականացնում Գյումրիում (տեսանյութ) Քրեական գործ ես հարուցում․․․ փարաքյարցին՝ լրագրողին (video) Լսի՛, դու էդ ու՞մ հետ ես սահման բացում․ Վարդան Ղուկասյան (video) Սրանք 30 արծաթով պաշտոն պահող են, այսօր նյութի ու գաղափարի կռիվ է. Շարմազանով Իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական, ոչ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում. Սերժ Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am