Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են՝ ժամը 17:15-ի դրությամբ Աբովյանի, Սևանի, Տավուշի, Սպիտակի, Ստեփանավանի, Դիլիջանի, Ապարանի, Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։