Լիբանանի նախագահը պահանջել է հետաքննել Իսրայելի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպը

Լիբանանի նախագահ, գեներալ Ջոզեֆ Աունը դատապարտել է երկիրը նոր ռազմական էսկալացիայի մեջ ներգրավելու փորձերը՝ պահանջելով հետաքննել Իսրայելի տարածքի գնդակոծման միջադեպը։ Այդ մասին տեղեկացնում է «TACC»-ը։


«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր առավոտյան հարավային Լիբանանում, հարված է փրկարարական ծրագրին, որին միաձայն աջակցել են բոլոր լիբանանցիները։ Մենք դատապարտում ենք Լիբանանը բռնության նոր շրջափուլի մեջ ներքաշելու փորձերը, պահանջում ենք լրջորեն վերաբերվել սահմանին տեղի ունեցած միջադեպին և հետաքննել դեպքի բոլոր հանգամանքները», – ասված է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նախագահը հանձնարարել է բանակի հրամանատար գեներալ Ռուդոլֆ Հեյկալին միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

«Անհրաժեշտ է դադարեցնել ցանկացած խախտում, որը կարող է վնասել հայրենիքի շահերին այս նուրբ պահին», – նշված է Աունի հայտարարության մեջ:

Ավելի վաղ իսրայելական բանակը 2024 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ արձանագրել էր երկրի հյուսիսային շրջանների գնդակոծությունը՝ որսալով առնվազն երեք հրթիռ, որոնք արձակվել էին Լիբանանի տարածքից։ Հրեական պետության պաշտպանության նախարար Իսրայել Կացը միջադեպի համար մեղադրել է Լիբանանի կառավարությանը և ասել, որ ինքը հրամայել է բանակին պատասխան քայլեր ձեռնարկել։

Լրահոս
Փաշինյանը չեղարկել է հանդիպումները․ ինչ է սպասվում Վարդան Ղուկասյանը զայրացնում է ՔՊ-ին. ճնշումներ և վիրավորանքներ՝ Գյումրու թեկնածուների հասցեին Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա․ որ գործի շրջանակներում Սերժի Վաչոն հաշտության գնաց․ նա վերադարձրել 29 միլիոնանոց հողամաս Ինչպիսի թափանցիկ ակնարկ ՀՖՖ-ի մարզած երիտասարդ թիմերը 42 գնդակ են բաց թողել. հայկական ֆուտբոլը ապագա չունի. փաստեր Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր «Կասկադի» հարցը քննարկվեց դռնփակ, իշխանամերձ ճարտարապետներով. կասկածելի գործարք Dodge Caliber-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են վերջինի մահը Թուրքիայի նախագահն ընդդիմությանը կոչ է արել «չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ» ՀՀ-ն Ադրբեջանին զիջել է կենսական խաղաքարտերը՝ դիմացը չստանալով ոչինչ՝ բացի ագրեսիայի նոր սպառնալիքից Թուրքիայում ցույցերի ժամանակ 1133 մարդ է ձերբակալվել Ադրբեջանը կհարձակվի ՀՀ-ի վրա, թիրախում Իրանն է․ Ազգ-Բանակն է մեր փրկությունը․ Արմեն Այվազյան Ինչպես է Տիգրան Ավինյանը դատի տվել Հայաստանի Հանրապետությանը, բայց մոռացել կցել անձնագիրը «Մամուլից եմ տեղեկացել դատախազության պահանջի մասին, չգիտեմ՝ ինչի դիմաց են պահանջում այդ գումարը». Մովսես Հակոբյան «Կուսակցական էլիտան ներգրավված է և խանգարում է Գյումրու ընտրություններին». Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցի Տարոն Մարգարյանի դեմ քաղաքական հետապնդման ներկայացմանը Երևանում ռեստորանային համալիրի մոտից 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am