«ՀՀ-ում արտաքին ուղղակի ներդրումների «երաշտ» է, չկան ներդրումային խոշոր ծրագրեր, իսկ ուրվագծվողները կամ «ցրցամ» տրվածներն էլ տապալվել են, արգելակվել, դանդաղել»

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Ի վերջո, երբ ես ի ցույց եմ դնում տեղեկությունը, որ Ադրբեջանում ֆրանսիական ներդրումները մի քանի անգամ ավելին են, քան Հայաստանում, անգիտություն, տկարամտություն է կարծել, թե Ֆրանսիան կարող է Ադրբեջանի հանդեպ ունենալ առավել բարյացկամ կամ բարեհաճ տրամադրվածություն, քան Հայաստանի հանդեպ: Ավելին, Ֆրանսիան բարյացկամ եւ ջերմ է Հայաստանի հանդեպ:

Բայց հարցն այն է, որ Ֆրանսիան ունի շահեր եւ գործում է ըստ այդ շահերի: Եվ եթե դրանք չափում ենք ներդրումների սանդղակով, ապա Հայաստանում ֆրանսիական ներդրումների սակավությունը ոչ թե այն պատճառով է, որ Ֆրանսիան չի ուզում անել այդ ներդրումները, կամ ուզում է Ադրբեջանում անել ավելի շատ ներդրում, այլ որովհետեւ Ադրրբեջանն այդ հարցում ավելի լավ է աշխատում ֆրանսիական ներդրումային շրջանակների հետ, քան Հայաստանը:

Դրա ցուցիչն է այն, որ Հայաստանում ընդհանրապես արտաքին ուղղակի ներդրումների ըստ էության «երաշտ» է: Չկան ներդրումային խոշոր ծրագրեր, իսկ ուրվագծվողները կամ «ցրցամ» տրվածներն էլ տապալվել են, արգելակվել, դանդաղել:

Եվ ինչի՞ մասին կարող է լինել խոսքը, եթե, օրինակ, ավելի քան մեկ շաբաթ կարող է հարկադիր պարապուրդի մատնվել երկրի խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի կոմբինատը, որը նաեւ թիվ մեկ հարկատուն է, որի ամեն մի պարապուրդի մատնված օրը տնտեսությանն ու նաեւ պետական բյուջեին կարող է արժենալ հարյուրավոր միլիոն դրամներ:

Եվ ինչի՞ պատճառով է այդ պարապուրդը: Պարապուրդի պատճառն ըստ էության գործադուլի անվան տակ ծավալված բավականին ակնառու սաբոտաժն է, որտեղ նաեւ նշմարվում էին ինչ-որ քաղաքական հաշվարկներ եւ կոնյուկտուրային շահեր:

Եվ պետությունը, կառավարությունն այդ իրավիճակին նայում էր շատ հանգիստ: Եվ ավելին, ինչպես օրերս հրապարակվել էր մամուլում, վարչապետ Փաշինյանի մոտ կայացած՝ «Իրական Հայաստանի», այսպես կոչված, հայեցակարգի թեմայով հանդիպումներից մեկում մասնակիցների առաջին շարքերում են եղել Զանգեզուրի կոմբինատի աշխատանքը գրեթե տասը օր կաթվածահար արած եւ տնտեսությանն ու բյուջեին հարյուրավոր միլիոն դրամների վնաս պատճառած գործադուլային ակցիայի առավել ակտիվ կազմակերպիչները:

Դա կառավարական շրջանակների «խոստովանությո՞ւնն» է՝ խոշորագույն կոմբինատի պարապուրդի հասցրած իրավիճակի կապակցությամբ, թե՞, այսպես ասած, անփութությունն ու անտարբերությունը տնտեսության խոշորագույն ներդրումային ծրագրերից մեկի, խոշորագույն ընկերության գործունեության առնչությամբ:

Երկու դեպքում էլ դա, մեղմ ասած, վատ ազդակ է ցանկացած արտաքին ներդրողի համար:

Եթե որեւէ մեկին թվում է, թե դրանք մանրուքներ են, ապա դա, մեղմ ասած, թյուր պատկերացում է տնտեսության եւ հատկապես ներդրողների զգայունության վերաբերյալ: Մարդիկ, որոնք պետք է այս կամ այն երկրում ներդրման համար օգտագործեն իրենց, կամ իրենց վստահությամբ ներգրավվող հսկայական կապիտալը, ուշադրության են արժանացնում ցանկացած՝ ամենափոքր մանրուքներին անգամ:

Որովհետեւ նրանք ռիսկի են ենթարկում ոչ թե, այսպես ասած, հարկատուների փողերը, այլ իրենց անձնական միջոցները եւ հեղինակությունը: Հետեւաբար, նրանց համար որեւէ երկրի մասին ներդրումային պատկերացում կազմելու հարցում էական է ամենափոքր մանրուքն անգամ»:

Լրահոս
Ավինյա՛ն, ամեն ինչի ժամանակ ունես, բացի քեզ ընտրած մարդկանց խնդիրները լուծելու (video) Իջի այ տականք, ա՛յ վախկոտ Նազար, արի ստեղ գլուխդ ենք ջարդելու․ կանայք ճանապարհ են փակել (video) Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը Միայն «թուրքի ստրուկը» կարող է մեզ ցեղասպանած ազգի հետ ուզենալ բարեկամություն հաստատել․ Ղուկասյան (video) Երեկ տեղի ունեցածը փայլուն հոգեբանական օպերացիա էր` ուղղված Հայաստանի ու հայի տարածաշրջանային իզոլացմանը. Վահե Դավթյան «Ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները Գյումրիում խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը` «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին». Հակոբյան Մրջունի պես եկան հավաքվան, էս չես դու խաբեբա ապուշ․ քաղաքացին՝ Ավինյանին (video) Ավինյա՛ն, խաբել ես մեզ, հենց հիմա իջի, ու պատասխան տուր․ թոշակարու (video) Թուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին. Վարուժան Գեղամյան Այ կապիկ, եկել ես դիմացս կանգնել խաբում ես, ամաչի գոնե․ Վարդան Ղուկասյան (video) Ավինյանը ու իրա խումբը ինչ անում է ձախողված է, անգրագետ հիմարների հավաքածու է․ քաղաքացի (video) Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Փաշինյա՛ն, դե թող փորձվի մեկը մոտենալ ինձ, իմ երեխեն քոնինից պակաս չի․ քաղաքացի (video) Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են երթուղային ավտոբուսն ու «Mercedes»-ը Փաշինյանը, եթե մնաց 10 տարի հետո Հայաստանը ղեկավարելու են թուրքերը․ Վարդան Ղուկասյան (video) Աննային ու Մարիամիկին ամեն տարի մեքենա կարող եք գնել, այս մարդկանց զուգարանի խնդիրը չեք կարող լուծել (video) Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են․ Բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև Էսի թքած ունի մեր վրա, եկել կնանիքին ա հավաքում տանի, գնա թուրքի դեմ սենց կռվի․ լարված իրավիճակ (video) ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Շարունակում են Հայաստանի ու Արցախի իրական շահերը արհամարհելով` զբաղվել տուրիզմով ու եվրաշարժությամբ. Տիգրան Քոչարյան Թուրքիայում իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ ակցիաները Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի Փաշինյանը Էրդողանի ծրագիրն է կատարում՝ Հայաստան առանց հայերի․ Վարդան Ղուկասյան (video) Քրեական հանցանքի համար դատվածությունն ԱՄՆ մուտքի հնարավորությունից կարող է զրկել Ադրբեջանը համակարգային ձևով խախտում է հրադադարը, իսկ ՀՀ իշխանությունը վտանգավոր դիրք է բռնել․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am