Ե՞րբ են միակողմանի համաձայնագրերի ստորագրման դեպքեր գրանցվել ու ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել. Հովասափյան

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլի երեկվա հայտարարություններից պարզ դարձավ, որ հերթական անգամ բլեֆ էր անում, երբ ասում էր՝ «հենց հիմա պատրաստ եմ ստորագրությունս դնել համաձայնագրի տեքստի տակ»։ Ավելի ուշ, արդեն քմծիծաղով ընդգծում էր, թե՝ «ես ուղղակի այդ կերպ վերահաստատում էի իմ պատրաստակամությունը՝ գործընթացն ավարտական փուլ հասցնելու նպատակով»։

Այսինքն, երկրի ղեկավար կոչվող անձը, փաստորեն, զբաղված է տեղեկատվական դաշտում թեստեր անելով՝ հասարակության տրամադրությունները ստուգելով (իրա սիրելի «Կարգին»-ում, որ ասում ա՝ «տղերք, հետ եկեք, կատակ էր անում»)։

Ավելի զավեշտալի է նրա հայտարարությունը, թե՝ «անկեղծ ասած, ինձ հայտնի չեն միակողմանի համաձայնագրերի ստորագրման դեպքեր, ես նման դեպքերի մասին տեղյակ չեմ, ու հանձնարարել եմ այս թեմայով ուսումնասիրություն անեն»։

Հիմա ես քեզ մի քանի բառով բացատրեմ (եթե, իհարկե, կհասկանաս), թե ե՞րբ են նման դեպքեր գրանցվել ու ի՞նչ հետևանքներ են դրանք ունեցել։

Պատմության ընթացքում բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել ուժի սպառնալիքի կամ պարտված կողմի վրա ճնշում գործադրելու արդյունքում։ Վերսալի պայմանագիրը (1919) ստորագրվեց Առաջին աշխարհամարտում պարտված Գերմանիայի կողմից՝ առանց իրական բանակցային հնարավորության։ Դրա արդյունքում Գերմանիան ստիպված էր զիջել տարածքներ, խիստ սահմանափակել բանակը և վճարել հսկայական փոխհատուցում։ Այս ամենին նա համաձայնվեց ոչ թե ազատ կամքով, այլ զինված ուժի սպառնալիքով և պատերազմի շարունակման վախով (չափազանց ծանոթ պատկեր, չէ՞)։

Ասեմ նաև, որ պատմության մեջ քիչ դեպքեր կան, երբ առաջնորդներից մեկը միակողմանիորեն ստորագրել է պայմանագիր՝ առանց դիմացինի համաձայնության։ Օրինակ, Ֆրանսիայի միակողմանի զինադադարը Ալժիրի հետ (1962), երբ Փարիզը հայտարարեց զինադադար, մինչ Ազգային ազատագրական ճակատը դեռ չէր համաձայնել, բայց ի վերջո դա հանգեցրեց բանակցությունների։ Նմանատիպ իրավիճակ էր նաև ԽՍՀՄ-ի որոշումը Աֆղանստանից դուրս գալու մասին (1988), երբ Սովետները հայտարարեցին իրենց զորքերի դուրսբերումը՝ առանց երաշխիքների, որ հակառակորդ ուժերը կդադարեն պատերազմել։

Բացի այդ, հայտնի են նաև պարտադրված միակողմանի համաձայնագրեր, երբ թույլ կողմը ստիպված էր ընդունել պարտադրած պայմանները։ Մյունխենի համաձայնագիրը (1938) պարտադրեց Չեխոսլովակիային հրաժարվել Սուդեթյան շրջանից հօգուտ Նացիստական Գերմանիայի, ընդ որում՝ առանց սեփական մասնակցության բանակցություններին։ Ծոցի պատերազմի կրակի դադարեցման պայմանագիրը (1991) պարտադրվեց Իրաքին, որով այն ստիպված եղավ դուրս բերել իր զորքերը Քուվեյթից և ենթարկվել ՄԱԿ-ի խիստ վերահսկողությանը։

Այս օրինակները ցույց են տալիս, որ երբ մեկ կողմն ստորագրում է, իսկ մյուսը դեռ սպասում է, դա դառնում է շահարկման գործիք։

Ադրբեջանը կարող է ապահովել, որ Հայաստանը ստորագրի, բայց ինքը հետաձգի կամ խուսափի ստորագրելուց, ինչը հնարավորություն կտա հետագայում պարտադրել նոր և ավելի կոշտ պայմաններ։

Ավելին, նա կարող է պահպանել պատերազմական սպառնալիքը որպես ճնշման միջոց՝ նույնիսկ արդեն ստորագրված համաձայնագրի դեպքում։

Արդյունքում, Հայաստանը կհայտնվի շարունակվող զիջումների արահետում՝ մի պայմանագիր ստորագրելուց հետո բախվելով նորանոր պահանջների։

Ալիևը կարող է պատերազմական սպառնալիքը պահպանել որպես լծակ, նույնիսկ եթե Հայաստանը արդեն ստորագրել է, ավելին ասեմ, Ադրբեջանը առաջիկայում զիջումների նոր պահանջ է ներկայացնելու ասելով՝ «Հայաստանը արդեն ստորագրել է, բայց մեզ սա չի բավարարում»»։

Լրահոս
Ընտրելով Սարիկին՝ ընտրում եք Նիկոլին Մերժել ՔՊԿ-ին և ընտրել նորը «Մենք թայֆաբազության վերածելու, ՔՊ-ին տալու քաղաք չունենք»․ Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպ Հավաքականում անառողջ մթնոլորտ է, այն բաժանված է մի քանի խմբի․ Արման Աբելյան Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն Առեղծվածային դեպք. դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ Վրաստան-Հայաստան խաղն ավարտվեց Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին «Քեզ քցի Քուռը, Նիկոլ». Սամվել Ֆարմանյան Վրաստան — Հայաստան՝ 5:1․ Սևիկյանը գեղեցիկ գոլ է խփում Քաղաքացիները փակել են ՆԳՆ շենքի դիմացի փողոցը «Մարզիչն ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում». Ռանոսն արձագանքել է հավաքականից հեռացվելուն Սարիկ, 30 արծաթով ծախվեցի՞ր․ Լևոն Հարությունյանի կոչը Մենք ձեր գոյության մասին չենք հիշում, եթե դուք ինքներդ չեք փորձում հիշեցնել՝ վիրավորանքների և սադրանքների միջոցով. Ու՞մ էր ձեռնտու Փաշինյանի պատմական նվազագույն վարկանիշի պարագայում ծրագրավորել եւ հրահրել «տարանջատման» օպերացիան. Արմեն Աշոտյան «Ո՛չ բռնապետությանը», «արդարությո՛ւն»․ երթ դեպի ՆԳՆ 8 բաց թողնված գոլ՝ 135 րոպեում․ առջևում դեռ մեկ խաղակես կա Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Այս տարի ապրիլին ՔՊ-ի դրոշը ևս պիտի այրվի. Հովհաննես Իշխանյան Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am