Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան

Մարտի 30-ին Գյումրիում նշանակված են ավագանու արտահերթ ընտրություններ: Գյումրին բնակչության քանակով Հայաստանի 2-րդ քաղաքն է, ըստ ԿԸՀ-ի տվյալի՝ ընտրողների թիվը 112 160-ն է։ Մարտի 15-ից մեկնարկած քարոզարշավը ակտիվ ընթանում է, 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք պայքարում է Գյումրիում իշխանությունը վերցնելու համար:

Այդ ուժերից մեկը «Մայր Հայաստան» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը: «Միացի՛ր, որ փոխենք» կարգախոսով ընտրություններին մասնակցող այս ուժը համայնքի զարգացման համար առաջարկում է Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի և Գյումրուն տալ ազատ քաղաքի կարգավիճակ:

«Գյումրին այսօր աղետի գոտի է, սա պայմանավորված է ոչ միայն երկրաշարժի հետևանքով, այլև ծանր սոցիալական պայմաններով։ Սրանից դուրս գալու համար մենք առաջարկում ենք երկարաժամկետ զարգացման ծրագիր՝ Գյումրին դարձնել ազատ տնտեսական գոտի և նրան տալ ազատ քաղաքի կարգավիճակ: Ազատ տնտեսական գոտին ներառում է Մարմարաշեն տանող խճուղու երկու կողմերը, մոտ 300 հա: Այդ տարածքին տալով ազատ տնտեսական գոտու կարգավիճակ, միանշանակ, մենք կարողանալու ենք ներգրավել ներդրողների, ինչպես երկրի ներսից, այնպես էլ դրսից, օրինակ՝ Ռուսաստանից գործընկերներ ունեմ, որոնք հետաքրքրված են նման ծրագրով։ Սա այն պատճառով, որ Ռուսաստանը պատժամիջոցների մեջ է, և սա իրենց շահավետ է լինելու։ Բացի այս, Գյումրիում է ռուսական ռազմաբազան, ինչը նշանակում է, որ իրենք հետաքրքրված են այստեղ ավելի ուժեղ քաղաք տեսնելու համար, որպեսզի կայուն լինի իրենց կապը Գյումրու հետ։ Մենք կապի մեջ ենք նաև Չինաստանի բիզնես դասի հետ, հույս ունենք, որ կարողանալու ենք ստանալ արդյունք, որը գոհացնելու է գյումրեցիներին։ Իսկ Գյումրուն ազատ քաղաքի կարգավիճակ տալը նշանակում է, որ բացառապես Գյումրիում գործունեություն ծավալող ազատ ձեռներեցները և նրանց մոտ աշխատողները, որոնք կրկին բացառապես հաշվառված են Գյումրիում, 50%-ով կազատվեն հարկերից, ինչը կնպաստի ապրանքների էժանացմանը, աշխատույժի բարձրացմանը, ներդրումների ավելացմանը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը:

Նա համոզված է, որ ավագանու արտահերթ ընտրություններում հաղթողը լինելու է հենց իր գլխավորած ուժը, որն էլ ստանձնելու է Գյումրու կառավարումը:

«Առաջին տեղը մենք ենք վերցնելու, որովհետև մեզ մոտ է փորձը, գործարար դաշտը, իսկ դրա առավելությունն այն է, որ գործարարները շատ լավ գիտեն ինչպես տնտեսել և դրա հետ մեկտեղ զարգացնել: Մեր թիմում նման մարդիկ մեծամասնություն են կազմում»,- նշեց Կարեն Սիմոնյանը:

«Մայր Հայաստան» դաշինքը բացառում է իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» և իշխանամերձ «Եվրադաշինքի» հետ գործակցությունը։

«Իշխանական ուժի հետ մենք ընդհանուր բան չունենք, իրենց կցված «Եվրադաշինքի» հետ էլ։ Իրենք մեզ համար առանձին ուժ չեն, դա փաստում է նաև այն, որ այդ դաշինքին մաս կազմող կուսակցությունը Երևանի ավագանիում կոալիցիա է կազմել ՔՊ-ի հետ։ Իսկ Գյումրու ընտրություններից առաջ «Եվրադաշինք»-ից շատ վտանգավոր հայտարարություն են արել, ասելով, որ կողմ են ռուսական ռազմաբազայի հեռացմանը: Դա անհեռանկարային և վտանգավոր թեզ է, Գյումրիում մեծամասնությունն դեմ է այդ թեզին։ Գյումրիում հարցադրումներ կան, թե ինչ են ուզում այդ ռազմաբազայից, եթե այդ բազան չլինի, ով է գնալու այդ սահմանը պահի»,- ասաց Կարեն Սիմոնյանը:

Գյումրու ավագանու մանդատների թիվը 33-ն է, սա նշանակում է, որ համայնքի միանձնյա կառավարումը ստանձնելու համար քաղաքական ուժը պետք է հավաքի ձայների մեծամասնությունը, տվյալ դեպքում ավագանու կազմում ունենա առնվազն 17 մանդատ։

Կարեն Սիմոնյանը հավելեց, որ «Մայր Հայաստանը» հարկ եղած դեպքում կօգնի, կաշխատի այն ուժերի հետ, որոնք կողմ են իրենց գաղափարներին, ծրագրերին։

«Պատրաստ ենք նման համագործակցության, մենք չենք գնում պաշտոնների համար կռիվ անելու։ Եթե կլինի ուժ, որին կպակասի 1 ձայն, ապա մյուս ուժերը պետք է աջակցեն նրան քաղաքի կառավարումը ստանձնելու համար և չվիժեցնեն համախմբումը, պաշտոնի համար տարաձայնություններն անընդունելի են, որովհետև յուրաքանչյուր ուժ հայտարարել է, որ իր նպատակն է գործող իշխանությանը զրկել Գյումրու կառավարումից։ Երբ Գյումրիում գործող իշխանությունը սատարում չունենա, պարտություն կրի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին, որովհետև չափիչ ուժը միշտ եղել է Գյումրիում, և՛ ընտրվելու, և՛ չընտրվելու առումով»,-ասաց Սիմոնյանը։

Գյումրու համայնքապետի թեկնածուն խոսեց նաև իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման, չարաշահման դեպքերի մասին։

«Ամբողջ աշխարհն առաջ է գնում, իսկ Գյումրիում դեռ շիբին փռելով, կանալիզացիայի տրուբա գցելով են ընտրարշավ կազմակերպում։ Սա վարչական ռեսուրսի չարաշահում է»,- հավելեց Կարեն Սիմոնյանը։

Աղբյուր՝ Alphanews.am

Լրահոս
Մրջունի պես եկան հավաքվան, էս չես դու խաբեբա ապուշ․ քաղաքացին՝ Ավինյանին (video) Ավինյա՛ն, խաբել ես մեզ, հենց հիմա իջի, ու պատասխան տուր․ թոշակարու (video) Այ կապիկ, եկել ես դիմացս կանգնել խաբում ես, ամաչի գոնե․ Վարդան Ղուկասյան (video) Ավինյանը ու իրա խումբը ինչ անում է ձախողված է, անգրագետ հիմարների հավաքածու է․ քաղաքացի (video) Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Փաշինյա՛ն, դե թող փորձվի մեկը մոտենալ ինձ, իմ երեխեն քոնինից պակաս չի․ քաղաքացի (video) Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են երթուղային ավտոբուսն ու «Mercedes»-ը Փաշինյանը, եթե մնաց 10 տարի հետո Հայաստանը ղեկավարելու են թուրքերը․ Վարդան Ղուկասյան (video) Աննային ու Մարիամիկին ամեն տարի մեքենա կարող եք գնել, այս մարդկանց զուգարանի խնդիրը չեք կարող լուծել (video) Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են․ Բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև Էսի թքած ունի մեր վրա, եկել կնանիքին ա հավաքում տանի, գնա թուրքի դեմ սենց կռվի․ լարված իրավիճակ (video) ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Շարունակում են Հայաստանի ու Արցախի իրական շահերը արհամարհելով` զբաղվել տուրիզմով ու եվրաշարժությամբ. Տիգրան Քոչարյան Թուրքիայում իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ ակցիաները Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի Փաշինյանը Էրդողանի ծրագիրն է կատարում՝ Հայաստան առանց հայերի․ Վարդան Ղուկասյան (video) Քրեական հանցանքի համար դատվածությունն ԱՄՆ մուտքի հնարավորությունից կարող է զրկել Ադրբեջանը համակարգային ձևով խախտում է հրադադարը, իսկ ՀՀ իշխանությունը վտանգավոր դիրք է բռնել․ Աբրահամյան Ազատագրել հայկական Աուշվիցը. Ե՞րբ կլինի ընդվզումը. Վահե Հովհաննիսյան Հիշե՛ք, Արցախ վերադարձը Գյուրիից է սկսելու․ Վարդան Ղուկասյան (video) Ռոստովյան փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Mazda-ն․ 6 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Իրանի ԱԳ նախարարն այսօր կժամանի Հայաստան Նիկոլը «Էրդողանի ստրուկն է», վաղը գալու է ասի՝ Սևանը մեզ պետք չի, հանձնենք․ Ղուկասյան (video) Բելգիայի դաշնային խորհրդարանում լսումներ կանցկացվեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի նախագծի շուրջ Էս տեմպերով մինչև տարվա վերջ Թուրքիայի ներսում քրդական խնդիր այլևս չի լինի. Արգամ Եղիազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am