Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն

Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունը, հաշվի առնելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող դրամատիկ զարգացումները ու Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, դարձել է ոչ միայն քաղաքային, այլ նաև համապետական ու նույնիսկ՝ աշխարհաքաղաքական:

Աշխարհի հզորները հետևում են, թե ինչ ընտրություն է կատարելու գյումրեցին: Այդ ընտրությունը դիտարկվելու է որպես հայ ժողովրդի ընտրություն:

Մերժել ՔՊԿ-ին

Եթե «Քաղաքացիական պայմանագրին» հաջողվի վարչական ռեսուրսի, ահռելի փողի և խախտումների միջոցով վերարտադրվել, ապա առաջին հարվածը ստանալու է Սյունիքը, հետո՝ ամբողջ Հայաստանը: Մենք կընկնենք Արցախի օրը:

Մերժել «Քաղաքացիական պայմանագրին», նշանակում է մերժել Հայաստանի թրքացման քաղաքականությունը, մերժել պատերազմը, մերժել կապիտուլյացիան, մերժել Գյումրիի 102-րդ ռազմաբազան Գյումրիից հեռացնելու թուրքական ծրագիրը:

Ներկան, անցյալն ու նորը

Գյումրին ունի ընտրության հնարավորություն: Դատելով սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներից, տեղական դիտարկումներից՝ ձևավորվել է ընտրություններին մասնակցող ուժերի առաջատար եռյակը: Ընդդիմադիր դաշտում աչքի են ընկնում երկուսը՝ «Մայր Հայաստանը», որի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սիմոնյանն է և նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ընդդիմադիր դաշտում այլ անհատներ էլ կան, բայց նրանց քաղաքական դիմագիծը կա՛մ լղոզված է, կա՛մ թաքնված:

Նիկոլ Փաշինյանին Գյումրիում ներկայացնում է Սարիկ Մինասյանը: Կա նաև ՔՊԿ-ին կցորդ ուժ, սակայն այդ ուժը գրեթե զրոյական ազդեցություն ունի գործընթացների վրա, քանզի թուրքամետ վեկտորը «Քաղաքացիական պայմանագիրն» ամբողջությամբ փակում է:

Թե այս երեք ուժերից որն ինչքան կհավաքի, պարզ կդառնա մարտի 30-ին: Ակնհայտ է մեկ բան՝ որևէ ուժ չի կարողանա միայնակ հավաքել 50 +1 տոկոս: Բացի այդ՝ ՔՊԿ-ն չի կարողանա վերարտադրվել: Եթե դա արեց, ուրեմն խայտառակ ընտրակեղծիքներ են եղել, ինչը այլ գործընթացների սկիզբ կդառնա:

Զուտ քարոզչության և ընտրարշավային նյութերի մատուցման առումով առաջատարը «Մայր Հայաստանը» ներկայացնող Կարեն Սիմոնյանն է, որի թիմը հանդես է գալիս նորարական քարոզչական լուծումներով, կրեատիվ ակցիաներով, տեխնոլոգիական քայլերով: Սիմոնյանի խնդիրն իր հանրային լայն ճանաչողությունն է, որը քարոզարշավի ընթացքում լուծվում է: Ամեն ինչ իրենից է կախված:

«Մայր Հայաստանը», որը համար 4 քվեաթերթիկն է ներկայացնում, միակ ուժն է, որը հանդես է գալիս ոչ միայն Գյումրու ընթացիկ, այլ նաև հեռանկարային զարգացման ծրագրերով: Խոսքն ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ռեժիմի սահմանմանն է վերաբերում, որի տակ կա ավելի քան 7.700 գյումրեցու ստորագրություն:

Կարեն Սիմոնյանին հաջողվել է մեծ թվով երիտասարդների համախմբել: Թիմում կան նաև փորձառու մասնագետներ, կայացած գործարարներ: Ցուցակի երկրորդ համարը հայտնի լրագրող և քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն է: Թիմում կան դասախոսներ, բժիշկներ, ուսուցիչներ, համայնքային աշխատանքի փորձ ունեցողներ:

Ընդդիմադիր դաշտի մյուս ներկայացուցիչ Վարդան Ղուկասյանը շատ բարձր ճանաչողություն ունի և վառ ընդգծված անհատականություն է, ով, ի տարբերություն Կարեն Սիմոնյանի, ունի նաև ընդգծված հակավարկանիշ: Կարեն Սիմոնյանն այս առումով ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի համար դառնում է քաղաքապետի այլընտրանքային թեկնածու:

Եթե ընտրողն ուզում է ձերբազատվել «Քաղաքացիական պայմանագրից» և չի ուզում վերադառնալ անցյալին, ապա պետք է ընտրի «Մայր Հայաստանի» թեկնածուին, ում առաջ քաշած Գյումրու զարգացման ծրագրին իր ուղիղ աջակցությունը հայտնեց Ռուսաստանի Դաշնության իշխող ուժը՝ «Եդիանայա Ռոսիան»: Պատահական չէր, որ «Մայր Հայաստան» դաշինքի կազմակերպած հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի ժամանակ ռուսաստանցի պետական, փորձագիտական շրջանակներն իրենց հրապարակային աջակցությունը հայտնեցին «Մայր Հայաստանին» և հաղթանակ մաղթեցին Կարեն Սիմոնյանին: Ռուսական կողմը ցույց տվեց նաև իր շահագրգռվածությունը՝ Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման պարագայում ներդրումներ իրականացնելու հարցում, ինչը կբերեի նոր աշխատատեղեր և աղքատության զգալի կրճատում:

Ամփոփենք. Գյումրու ընտրություններում կա երեք տարբերակ՝ ներկան, անցյալը և նորը: Գյումրեցիները նորն ընտրելու հնարավորություն ունեն: Մնացածը թիմերի աշխատանքներից է կախված:

Պետրոս Ալեքսանյան

7or.am

Լրահոս
Ընտրելով Սարիկին՝ ընտրում եք Նիկոլին Մերժել ՔՊԿ-ին և ընտրել նորը «Մենք թայֆաբազության վերածելու, ՔՊ-ին տալու քաղաք չունենք»․ Գյումրիում «Մայր Հայաստան» դաշինքի մեծ հանրահավաքը Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպ Հավաքականում անառողջ մթնոլորտ է, այն բաժանված է մի քանի խմբի․ Արման Աբելյան Թուրք-հայկական սահմանի բացման վերաբերյալ լուրերն ապատեղեկատվություն են․ Հուլուսի Քըլըչ Արթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն Առեղծվածային դեպք. դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ Վրաստան-Հայաստան խաղն ավարտվեց Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին «Քեզ քցի Քուռը, Նիկոլ». Սամվել Ֆարմանյան Վրաստան — Հայաստան՝ 5:1․ Սևիկյանը գեղեցիկ գոլ է խփում Քաղաքացիները փակել են ՆԳՆ շենքի դիմացի փողոցը «Մարզիչն ասաց, որ առաջիկա խաղում ինձ հետ որևէ հույս չի կապում». Ռանոսն արձագանքել է հավաքականից հեռացվելուն Սարիկ, 30 արծաթով ծախվեցի՞ր․ Լևոն Հարությունյանի կոչը Մենք ձեր գոյության մասին չենք հիշում, եթե դուք ինքներդ չեք փորձում հիշեցնել՝ վիրավորանքների և սադրանքների միջոցով. Ու՞մ էր ձեռնտու Փաշինյանի պատմական նվազագույն վարկանիշի պարագայում ծրագրավորել եւ հրահրել «տարանջատման» օպերացիան. Արմեն Աշոտյան «Ո՛չ բռնապետությանը», «արդարությո՛ւն»․ երթ դեպի ՆԳՆ 8 բաց թողնված գոլ՝ 135 րոպեում․ առջևում դեռ մեկ խաղակես կա Արագածոտնի մարզում քարով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Այս տարի ապրիլին ՔՊ-ի դրոշը ևս պիտի այրվի. Հովհաննես Իշխանյան Ադրբեջանն ամեն օր նոր նախապայման թելադրելով՝ փորձում է խաղաղությունը վաճառել մեզ. Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am