Իսրայելի պաշտպանության նախարարը սպառնացել է անեքսիայի ենթարկել Գազայի հատվածի մի մասը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ուրբաթ սպառնացել է անեքսիայի ենթարկել Գազայի հատվածի մի մասը, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն ազատ չարձակի մնացած իսրայելցի պատանդներին, որոնք պահվում են պատերազմից տուժած պաղեստինյան տարածքում, հաղորդել է AFP-ը:
«Ես հրամայել եմ (բանակին) ավելի շատ տարածքներ գրավել Գազայում... Որքան շատ ՀԱՄԱՍ-ը հրաժարվի ազատ արձակել պատանդներին, այնքան ավելի շատ տարածքներ կկորցնի՝ Իսրայելին բռնակցելու համար»,- նշվել է Կացի հայտարարությունում: