Ո՞ւմ համար էր և ինչի՞ մասին էր Նիկոլի արտահերթ «հարցազրույցը». Արմեն Աշոտյան

Հայաստանի դավադիր ռեժիմի պարագլուխն իր վերջին հարցազրույցով կրկին համաշխարհային քաղաքագիտության նոր հակառեկորդ սահմանեց։

Միայն խեղված իրականության մեջ ապրող երկրում է հնարավոր սեփական ժողովրդի գլխին 50 րոպեանոց պանտոմիմա խաղարկել «խաղաղության համաձայնագրի մասին»՝ առանց այդ փաստաթուղթը հրապարակելու։

Սա քաղաքական աբսուրդի ժանրի հերթական ֆեյերիան էր՝ ճամարտակել հանրության առջև մի թեմայի շուրջ, որի կապակցությամբ զավեշտալի կռուտիտներով հրաժարվում ես նույն հանրությանը ներկայացնել համապատասխան նյութերը։

Ջուրը գցելով մինչ այս պահը հնչած՝ ՔՊ-ական քարոզիչների նախորդ «աշխատանքը», թե իբր հանրությունն արդեն տեղյակ է փաստաթղթից՝ Նիկոլը հարցազրույց էր տալիս իրականում ոչ թե հայ ժողովրդի, այլ իր դրսի պատվիրատուների համար։ծ

Միակ լապշան, որ նախատեսված էր հենց հայ ժողովրդի թաց խմորից առանց այդ էլ՝ ծանրացած ականջների համար, դա բրենդային աներեսությամբ կրկնվող մանտրան էր, որ «մենք ոչինչ էլ չենք զիջել»։
Այս ինքնամոռաց դերվիշական պտույտի մեջ, սակայն, Փաշինյանը չէր մոռանում կրկնել, որ զիջումների մասին խոսույթը «դրսից ներմուծված» նառատիվ է։

Ո՞ր դրսից, Նիկոլ։ Ասեմ, եթե մոռացել ես. քո արևմտյան շախ տվողներին։ Հայաստանի զիջումների մասին պաշտոնապես բարձրաձայնել է Գերմանիայի ԱԳՆ-ն, Եվրապառլամենտի մի խումբ առաջատար պատգամավորներ և, գիտե՞ս՝ ո՞վ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենն իր երևանյան ասուլիսին (բառացի. The remaining unsolved issues were solved by concessions from the Armenian side- Հայաստանի կողմից արված զիջումներով են լուծվել մնացած չլուծված խնդիրները):

Բայց դու շարունակիր ապուշացնել ժողովրդին «գլխացավի դեպքում կտրում ենք գլուխը և դառնում աննախադեպ առողջ» զառանցանքով։

«Միակողմանի պարտավորություններ տեքստում չկան»,- շարունակում է իր պորտապարը Փաշինյանը, ում ճանաչելով՝ կարող ենք վստահ լինել, որ, օրինակ, կողմերից մեկը պարտավորվում է տարեկան 100 զոհ մատուցել «խաղաղության» մեհյանին, իսկ մյուսը՝ պարտավորվում է չպահանջել դրանից ավելին։ Սրանից ցայտուն «երկկողմ պարտավորությո՞ւն»: Սակայն Փաշինյանը չի հանգստանում, և պսևդոինտելեկտուալ տարերքի մեջ ժայթքում է մի նոր «գոհարով»։ Պարզվում է, որ «միջպետական հայցերը միջազգային ատյաններին խաղաղության հաստատման համար են»։ WTF,- կասեր իրեն հարգող ցանկացած «ֆիրմա» քաղ. գործիչ, о*ренеть,- կարձագանքեին իրեն եվրասիական տարածքից։

Փաստորեն ամբողջ աշխարհը, մոլորված և տգետ, մինչ այսօր դիմում էր միջազգային դատարաններ արդարության վերականգնման և լեգիտիմ պատժի համար, այնինչ ժամանակակից աշխարհի պայծառճակատ Նիկոլ Իբն Խատտաբը գտել է միջազգային իրավունքի իրական իմաստը։

Տխմարությունների շարանն այս անգամ ևս չշրջանցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման թեման։ Հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հետ այդ հարցի շաղկապումը հակասում է հենց այդ խմբի մանդատին, որ տրվել է ոչ թե հայ-ադրբեջանական, այլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար։ Իսկ այդ հակամարտությունը, ինչպես ապացուցեց, օրինակ, նաև Շվեյցարիայի խորհրդարանի վերջին բանաձևը, լուծված չէ։

Արցախյան բանակցությունների իրական բովանդակության և իմաստի մասին նրա հիմարություններին նույնիսկ անդրադառնալու կարիք չկա, առավելևս՝ երբ նա դեռ չի հրապարակել 2019-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից իրեն արված առաջարկությունն ամբողջությամբ։

Իսկ Հայաստանի ինքնիշխանությունը պատմական մինիմումի հասցրած, տարածքային ամբողջականության պահպանման համար մատը մատին չտվող, պետականությունը հանուն սեփական իշխանության Անկարայում և Բաքվում գրավ դնելու պատրաստ գործչի արտանետումներն «աննախադեպ ինքնիշխան և ազատ» լինելու մասին ծաղր են հայ ժողովրդի երեսին, լորձոտ և դեղնադարչնագույն ծաղր։

Ալիևին հաճոյանալու տարերքը և հիվանդագին վախերը Նիկոլին հասցրել էին այն աստիճանի, որ բանակի մասին խոսելիս նա ասաց, որ ՀՀ Զինված ուժերը ՀՀ տարածքից դուրս խնդիր չունեն լուծելու, մոռանալով նույնիսկ միջազգային խաղաղապահ ուժերի կազմում հենց հիմա ծառայող ստորաբաժանումների մասին։

Գիտեմ, որ ոմանք կասեն, թե իր ստորությունն ու անբարոյականությունը պարզ են, բայց խնդրում եմ չմոռանալ, որ Նիկոլը շարունակում է իր կռիվը հայ հասարակության միտքը պղտորելու և միամիտների սրտերը գրավելու ուղղությամբ, մանավանդ՝ նվազագույն վարկանիշի պարագայում։ Ուստի վստահ եմ, որ ոչ մի կեղծիք, որքան էլ այն բացահայտ լինի, չպիտի մնա անպատասխան։

Վերջիվերջո, Հայաստանին ոչ թե խոսացող, այլ մտածող գլուխ, ոչ թե վերբալ սուտը քողարկող, այլ աշխատող ձեռքեր են պետք։

Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ

22.03.2025

Լրահոս
Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչին մեղսագրվում է երկու աշակերտուհու նկատմամբ մի քանի դրվագ սեքսուալ բնույթի բռնի գործողություն․ նախաքննությունն ավարտվել է Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետք» 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է սպասվում Թուրքիայում․ Էրդողանն ունի երկու ընտրություն․ Հայկ Նահապետյան (video) Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացու պայուսակից 9 հազար 500 դոլար են գողացել Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Լևան Կոբիաշվիլի Մարդ ինչքան անխելք ու անթասիբ պետք է լինի... Վրաստան էիր ուզում գնա՞լ, ուրիշ պահ ընտրեիր, ինչի՞ հենց ֆուտբոլը Վարչապետ ես, ինչ ես․ «ջհանդամ գյոռ լինի» ձեր բանկերի կայունությունը․ տնտեսությունը ռիսկերի մեջ է (video) Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Արեստովիչը մեղադրել է Զելենսկիին «Համբա՛լ»․․․ ժողովուրդը քեզ քո տեղն է ցույց տալու․ Մեսրոպ Եղիազարյան (video) Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվել Ինչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառ միաժամանակ հիվանդ լինել․ Սամվել Հակոբյան Էս ի՞նչ վիճակ է․․․ հենց հիմա գնում ենք Կառավարության մոտ․ քաղաքացին պոռթկաց (video) Փաշինյանից և նրա տիկնոջից բացի, ադրբեջանական խոսույթներով աշխարհն ու Հայաստանը ընկալող չկա․ ադրբեջանագետ Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիզ Վճռաբեկ դատարանը մերժել է Գաբրիել Չենբերջյանի կալանավորման պահանջով հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը «Փաշինյանն ու իր ուսապարկերն իրար են խառնվել․․․ չե՛ն կարողանում մարսել»․ Անդրանիկ Թևանյան (video) «Գետինը մտնեք դուք»․ ակցիայի մասնակից (video) «Ժողովրդին տրորելով անցնում են․․․ ի՞նչ եք ուզում մեզանից»․ քաղաքացիներ (video) Խաբեբանե՛ր, դուրս եկեք, մեզ պատասխան տվեք․․․ լարված իրավիճակ Քաղաքապետարանի դիմաց (video) Լարված իրավիճակ քաղաքապետարանի դիմաց․«հո՛պ, հո՛պ, 6 հոգուց ավել մարդ չի կարող մտնել»,«դու ինձ չասես» (video) Փաշինյա՛ն, արի մեր շենք, եթե չես վախենում, որ գլխիդ կփլվի․ ակցիայի մասնակից(video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am