Թուրքիա ուղևորությունները լի են վտանգով
ԱՄՆ պետդեպը հայրենակիցների համար նախազգուշացում է տարածել Թուրքիա ուղևորությունների վտանգավորության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Կապված վերջին ահաբեկչությունների և միջազգային ու տեղի խմբավորումների կողմից սպառնալիքի մակարդակի աճի հետ՝ ամերիկացիները պետք է չափազանց զգույշ լինեն Թուրքիայում շրջագայության ժամանակ։ «Պետդեպը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում խուսափել Թուրքիա ուղևորություններից»,- ասվում է պետդեպի տարածած հայտարարության մեջ։
