Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան

Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Այս մասին գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար

Առաջին անգամ 2016 թ. ի վեր Թուրքիայում հասունանում է լուրջ ներքաղաքական ճգնաժամ։ Ճգնաժամը կապված է իշխանության դիրքերի մասնակի թուլացման, ընդդիմության դիրքերի մասնակի ամրացման ու վերջապես ուժեղ առաջնորդի կայացման, տնտեսական ու սոցիալական բազմաթիվ կուտակված խնդիրների հետ։ Այդ բոլորի երևան գալու առիթը սկսվեց 4 օր առաջ, երբ իշխանությունը որոշեց ձերբակալել ընդդիմության առաջնորդ, Ստամբուլի գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին, որին հետևեցին մի կողմից՝ բռնաճնշումները ընդդիմադիր բոլոր օղակների վրա, իսկ մյուս կողմից՝ փողոցային ցույցեր և անհնազանդություն ողջ Թուրքիայի տարածքում։

Վաղը՝ կիրակի ընդդիմությունը նախատեսում է ողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք առաջինն են լինելու 2013 թ. ի վեր։ Իշխանությունը՝ ոստիկանական ուժերով, ավելի քան պատրաստ է նման սցենարին ու դժվար թե հեշտ հանձնվի։ Սպասվում է թեժ պայքար, որը կունենա նաև արտաքին թաղանթ։

Ինչո՞ւ եմ գրում այս ամենը, երբ մեր պետականությունը շարունակում է գտնվել կապիտուլյանտների ձեռքին ու կործանման ճանապարհի վրա։
Թուրքիայում ներքաղաքական ճգնաժամը խորանալու բոլոր միտումներն ունի՝ անկախ առաջիկա օրերի փողոցային պայքարի արդյունքներից։ Իսկ դա նշանակում է, որ այսուհետ Էրդողանն ու իր թիմը ստիպված են լինելու բավական շատ ժամանակ ու քաղաքական ռեսուրս ծախսել ներքին ճակատում։

Երբ դրան գումարում ենք Սիրիայում հաղթանակած, բայց բազմաթիվ նոր խնդիրների մեջ թաթախված լինելը, քրդական հիմնահարցի ընթացիկ բարդ դրությունը, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծումը առաջիկա շաբաթների ընթացքում, Էրդողանի արտաքին քաղաքականությամբ մանևրելու հնարավորությունները մասամբ քչանում են։

Ահա այս պարագայում կա հավանականություն, որ Թուրքիայի՝ Հարավային Կովկասի ուղղությամբ ճնշումը մասամբ կթուլանա՝ առաջնայնության բերումով։ Դա կարող է նկատելիորեն թուլացնել Ադրբեջանին, իսկ մեզ համար ստեղծել հնարավորությունների պատուհան (առանց Թուրքիայի Ադրբեջանի հնարավորությունները շատ ավելի փոքր են)։
Պատուհան, որից կարելի է օգտվել։

Պատուհան, որը բաց է լինելու ոչ շատ երկար։ Պատուհան, որը կարող է դառնալ ելքի դուռ, եթե այն բացող ազգային ուժեր լինեն։

Հ.Գ. Նկարում այս օրերի բողոքի ցույցերից մի ուսանելի պաստառ է։ Պաստառին գրված է. «VPN-ի առաջարկ՝ փողոցը»։ Ցուցարարի կարծիքով համացանցում բողոքելը բավարար չէ, պետք է դուրս գալ փողոց»։

Լրահոս
Իջի այ տականք, ա՛յ վախկոտ Նազար, արի ստեղ գլուխդ ենք ջարդելու․ կանայք ճանապարհ են փակել (video) Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը Միայն «թուրքի ստրուկը» կարող է մեզ ցեղասպանած ազգի հետ ուզենալ բարեկամություն հաստատել․ Ղուկասյան (video) Երեկ տեղի ունեցածը փայլուն հոգեբանական օպերացիա էր` ուղղված Հայաստանի ու հայի տարածաշրջանային իզոլացմանը. Վահե Դավթյան «Ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները Գյումրիում խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը` «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին». Հակոբյան Մրջունի պես եկան հավաքվան, էս չես դու խաբեբա ապուշ․ քաղաքացին՝ Ավինյանին (video) Ավինյա՛ն, խաբել ես մեզ, հենց հիմա իջի, ու պատասխան տուր․ թոշակարու (video) Թուրքական դրությունը այս իմաստով շատ նման է հայաստանյան ներկայիս վիճակին. Վարուժան Գեղամյան Այ կապիկ, եկել ես դիմացս կանգնել խաբում ես, ամաչի գոնե․ Վարդան Ղուկասյան (video) Ավինյանը ու իրա խումբը ինչ անում է ձախողված է, անգրագետ հիմարների հավաքածու է․ քաղաքացի (video) Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում Փաշինյա՛ն, դե թող փորձվի մեկը մոտենալ ինձ, իմ երեխեն քոնինից պակաս չի․ քաղաքացի (video) Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկում բախվել են երթուղային ավտոբուսն ու «Mercedes»-ը Փաշինյանը, եթե մնաց 10 տարի հետո Հայաստանը ղեկավարելու են թուրքերը․ Վարդան Ղուկասյան (video) Աննային ու Մարիամիկին ամեն տարի մեքենա կարող եք գնել, այս մարդկանց զուգարանի խնդիրը չեք կարող լուծել (video) Թուրքիայում բողոքի ակցիաները շարունակվում են․ Բախումներ են եղել ընդդիմության և ոստիկանական ուժերի միջև Էսի թքած ունի մեր վրա, եկել կնանիքին ա հավաքում տանի, գնա թուրքի դեմ սենց կռվի․ լարված իրավիճակ (video) ԵՄ-ն ողջունում է Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի ժամանակավոր բացումը Շարունակում են Հայաստանի ու Արցախի իրական շահերը արհամարհելով` զբաղվել տուրիզմով ու եվրաշարժությամբ. Տիգրան Քոչարյան Թուրքիայում իշխանությունները սպառնացել են ԶԼՄ-ներին զրկել արտոնագրից, եթե նրանք լուսաբանեն Էրդողանի դեմ ակցիաները Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի Փաշինյանը Էրդողանի ծրագիրն է կատարում՝ Հայաստան առանց հայերի․ Վարդան Ղուկասյան (video) Քրեական հանցանքի համար դատվածությունն ԱՄՆ մուտքի հնարավորությունից կարող է զրկել Ադրբեջանը համակարգային ձևով խախտում է հրադադարը, իսկ ՀՀ իշխանությունը վտանգավոր դիրք է բռնել․ Աբրահամյան Ազատագրել հայկական Աուշվիցը. Ե՞րբ կլինի ընդվզումը. Վահե Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am