Ապրիլյան պատերազմում չենք պարտվել, իսկ 44-օրյայի պարտության համար Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա պետությանը. Սեյրան Օհանյան

168.am-ը գրում է.

Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» ժամանակ ադրբեջանական պետական մեղադրողներն ուղղորդված հարցերի միջոցով փորձում են նրանցից ցուցմունքներ կորզել ՀՀ նախկին նախագահների, ռազմական ղեկավարների, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ զինված ուժերի դեմ՝ ներկայացնելով Հայաստանին և ՀՀ զինված ուժերին՝ որպես «ագրեսոր» և «օկուպանտ»:

Բաքվի «դատավարության» ժամանակ կա մեղադրող՝ Ադրբեջանը, և չկա պաշտպանվող կողմ՝ Հայաստանը

Ադրբեջանում ընթացող «դատական նիստերին» հիշատակվում է ոչ միայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը, այլև՝ Արցախի առաջին պատերազմը, 2020 թվականի հուլիսյան մարտերը, և հատկապես 2016 թվականի Ապրիլյան պատերազմը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ շինծու մեղադրանքներով «դատավարությունը» տեղի է ունենում «Ադրբեջանի օրենսդրության և միջազգային օրենսդրության շրջանակում»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ Բաքվում իրականացվում է կեղծ դատավարություն:

«Ալիևը փորձում է ագրեսորի և պատերազմական գործողությունների համար հանցագործի պիտակն իր վրայից գցի և այն դնի Հայաստանի Հանրապետության վրա:

Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում է «դատավարություն», և, որ նայում ենք, կա մեղադրող՝ դա Ադրբեջանն է, իսկ մյուս կողմից՝ Հայաստանից, պաշտպանություն չի իրականացվում: Այսինքն, Հայաստանը պետք է ապահովի պաշտպանություն, քանի որ իրեն են կցում «ագրեսորի» և «պատերազմական գործողությունների համար հանցագործի» պիտակը:

Ավելին, ոչ միայն Հայաստանը պետք է պաշտպանվի, այլև պաշտպան պետք է ընտրի, այսպես ասած, իսկ մեզ համար պաշտպան կարող է հանդիսանալ ռազմավարական գործընկերությունը:

Ի դեպ, այստեղ պետք է նկատել, որ Արցախի հակամարտությունն ավարտված չէ, և Ադրբեջանի այն պահանջը, որ պետք է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարվի, դրանով իրենք փորձում են վերջ դնել հակամարտությանը, և փորձում ցույց տալ՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի կամ Ադրբեջանի և Արցախի միջև, մեղավորը Հայաստանի Հանրապետությունն է: Ըստ այդմ՝ գտնում եմ, որ ՀՀ իշխանությունների պահվածքն այս առումով ադեկվատ չէ, և պարզ է՝ ՀՀ իշխանություններն ամեն ինչի գնալու են՝ միայն իրենց իշխանությունը պահելու համար:

Ինչ վերաբերում է հարցին, որ ՊԲ-ն ենթարկվել է ՀՀ զինված ուժերին, ուստի և՛ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ, և՛ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ իրականացվել են այստեղից «գնացած» հրամանները, ապա նախ պետք է նշել, որ Արցախի Պաշտպանության բանակը ձևավորվել է արցախյան հակամարտության սկզբնամասում՝ ապահովելու Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքը: Այնուհետև Արցախի ՊԲ-ն իր զարգացումն է ապահովել, իհարկե, նաև ՀՀ աջակցությամբ: Բայց և՛ Ապրիլյան քառօրյայի, և՛ 44-օրյայի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը, ընդհանուր առմամբ, ընդգրկված չի եղել, այլ ՊԲ-ն է հիմնականում մարտնչել, թեպետ Հայաստանից կամավորականներ եղել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը:

 

Լրահոս
Որտե՞ղ է Արարատ Միզոյանը, սա ի՞նչ վերաբերմունք է․ Արմեն Գևորգյան (video) Վրաստանի հավաքականի խաղը լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է․ Ռոբերտ Արզումանյան ԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում են Վաղարշապետի համայնքապետի սկսերայրի գազալցակայանում սպանության գործով մեկ մեղադրյալ կա #ՀԻՄԱ․ Միացե՜՜՜՜՜ք․․․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը Արցախ թաղամասում (video) Մոսկվայի կենտրոնում շենք է այրվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչին մեղսագրվում է երկու աշակերտուհու նկատմամբ մի քանի դրվագ սեքսուալ բնույթի բռնի գործողություն․ նախաքննությունն ավարտվել է Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետք» 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է սպասվում Թուրքիայում․ Էրդողանն ունի երկու ընտրություն․ Հայկ Նահապետյան (video) Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացու պայուսակից 9 հազար 500 դոլար են գողացել Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Լևան Կոբիաշվիլի Մարդ ինչքան անխելք ու անթասիբ պետք է լինի... Վրաստան էիր ուզում գնա՞լ, ուրիշ պահ ընտրեիր, ինչի՞ հենց ֆուտբոլը Վարչապետ ես, ինչ ես․ «ջհանդամ գյոռ լինի» ձեր բանկերի կայունությունը․ տնտեսությունը ռիսկերի մեջ է (video) Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Արեստովիչը մեղադրել է Զելենսկիին «Համբա՛լ»․․․ ժողովուրդը քեզ քո տեղն է ցույց տալու․ Մեսրոպ Եղիազարյան (video) Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվել Ինչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառ միաժամանակ հիվանդ լինել․ Սամվել Հակոբյան Էս ի՞նչ վիճակ է․․․ հենց հիմա գնում ենք Կառավարության մոտ․ քաղաքացին պոռթկաց (video) Փաշինյանից և նրա տիկնոջից բացի, ադրբեջանական խոսույթներով աշխարհն ու Հայաստանը ընկալող չկա․ ադրբեջանագետ Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիզ Վճռաբեկ դատարանը մերժել է Գաբրիել Չենբերջյանի կալանավորման պահանջով հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am