Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության համաձայնագիրը հանրայնացնելու հնարավորությունը․ Փաշինյան
Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության համաձայնագիր հանրայնացնելու հնարավորությունը, հենց ստորագրենք, այն կհանրայնացվի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Խաղաղության համաձայնագիրը չենք հանրայնացնում 2 շատ պարզ պատճառով․ նախ՝ այդ թուղթը ունի 2 տեր, տերերից մեկը մեր կառավարությունն է, մյուսը՝ Ադրբեջանի կառավարությունն է։
Եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որ այդ թուղթը չստորագրվի՝ այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ -որ կշիռ ավելացնել»։
Նա ընդգծեց, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, որ ծանոթ են այդ տեքստին։