Առավել ևս հիմա՝ էսկալացիան չունի որևէ հիմնավորում․ Փաշինյան
Եթե Ադրբեջանի հետ վստահության խնդիր չլիներ՝ կամ Խաղաղության համաձայնագիրը վաղուց ստորագրված կլիներ, կամ Խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նաև վստահության հետ կապված խնդիրներ են պատճառը, որ համաձայնեցված տեսքտում կա կարգավորում վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ»։
Փաշինյան դիտարկմամբ Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է։ «Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես միանշանակ, հայտարարել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ»։
Նա նշել է, որ առավել ևս հիմա՝ էսկալացիան չունի որևէ հիմնավորում, հետևաբար այս կետից հետո հաջորդ քայլը պետք է լինի Խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ «Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը՝ Խորհրդային միության հանրապետությունների սահմաններով»։