Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները ներդրել է Գյումրու ավագանու ընտրություններին՝ սկսյալ վարչական ռեսուրսների ներգրավումից, այդ թվում՝ պետական կառույցներում «ցուցակագրումների» պարտադրանք, իրավապահ գործիքակազմի կիրառում, մինչև «գոտկատեղից ներքև» քարոզչությունը: Նպատակը հասկանալի է՝ չափազանց ցածր վարկանիշի պարագայում հասնել գոնե այնպիսի արդյունքի, որ հնարավոր լինի սատելիտ ուժերի հետ կազմել կոալիցիա:

Սակայն այստեղ կա մի քանի խնդիր: Բանն այն է, որ նշյալ «մերձակա» ուժերը, որոնք կարող են կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, հազիվ թե կարողանան հաղթահարել 4/6 տոկոսանոց շեմը: Մյուս կողմից՝ Գյումրիում հիմա արդեն շատ ակտիվորեն քննարկում են տեղեկությունները, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով նշյալ ծրագիրը հաջողելու դեպքում անգամ ՔՊ-ի ցուցակի առաջին համար Սարիկ Մինասյանը հազիվ թե դառնա քաղաքապետ, իսկ դառնալու պարագայում երկար չի պաշտոնավարի: Ըստ գյումրեցիների, չնայած այն հանգամանքին, որ վերջինս կապ է ունեցել տարբեր կուսակցությունների հետ, ՔՊ-ն նրան առաջին պլան է բերել որոշակի քվե ապահովելու համար, քանի որ Գյումրու քպական ռեսուրսն ուղղակի չէր կարողանալու որևէ արդյունք գրանցել: Իսկ ՔՊ վերնախավի քաղաքապետի «սրտի թեկնածուն», ինչի մասին, ի դեպ, գրեցին նաև լրատվամիջոցները, ցուցակի երկրորդ համարն է՝ Աննա Հակոբյանի ազգականը:

Միևնույն ժամանակ, ինչպես մեզ հետ զրույցում ասում էին շատ գյումրեցիներ, արդար ընտրությունների դեպքում հազիվ թե ՔՊ-ին հաջողվի իրենց ցանկալի քվեներն ստանալ, իսկ եթե ամեն ինչ անեն ու հասնեն մի ցուցանիշի, որը կարող է հույս տալ կոալիցիոն կառավարման դեպքում վերցնել իշխանությունը, պոտենցիալ «կոալիցիոնիստները» կարող են խնդիրներ առաջացնել թեկնածուի առումով:

Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ՔՊ-ն ավելի ինտենսիվ է կիրառելու իրավապահ գործիքակազմը մրցակից թեկնածուների դեմ:

Լրահոս
ՔՊ-ն ջղաձգվել է Մայր Հայաստանի ծրագրից․․․ (video) Ամեն օր ենք պատրաստ փողոցը փակել, ինչի՞ց են վախենում․ վարդաշենցիները բարկացած են (video) ԱԳ փոխնախարարը` Բաքվի պրովոկացիաների ու դրանց իրական նպատակի մասին ․․․ (video) Ալիևը մինչև վերջ «կզացրել է» Փաշինյանին․․․ Հրանտ Բագրատյան (video) Ինչո՞ւ հիմա որոշվեց 10 օրով բացել սահմանը, ինչո՞ւ է azertag.az-ը հոդված հրապարակել՝ հղում անելով Թուրքիայի նախկին դեսպանին, ապա հեռացրել այն Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու, ապա Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու համար Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ Որտե՞ղ է Արարատ Միզոյանը, սա ի՞նչ վերաբերմունք է․ Արմեն Գևորգյան (video) Վրաստանի հավաքականի խաղը լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է․ Ռոբերտ Արզումանյան ԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում են Վաղարշապետի համայնքապետի սկսերայրի գազալցակայանում սպանության գործով մեկ մեղադրյալ կա #ՀԻՄԱ․ Միացե՜՜՜՜՜ք․․․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը Արցախ թաղամասում (video) Մոսկվայի կենտրոնում շենք է այրվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչին մեղսագրվում է երկու աշակերտուհու նկատմամբ մի քանի դրվագ սեքսուալ բնույթի բռնի գործողություն․ նախաքննությունն ավարտվել է Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետք» 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է սպասվում Թուրքիայում․ Էրդողանն ունի երկու ընտրություն․ Հայկ Նահապետյան (video) Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացու պայուսակից 9 հազար 500 դոլար են գողացել Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Լևան Կոբիաշվիլի Մարդ ինչքան անխելք ու անթասիբ պետք է լինի... Վրաստան էիր ուզում գնա՞լ, ուրիշ պահ ընտրեիր, ինչի՞ հենց ֆուտբոլը Վարչապետ ես, ինչ ես․ «ջհանդամ գյոռ լինի» ձեր բանկերի կայունությունը․ տնտեսությունը ռիսկերի մեջ է (video) Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Արեստովիչը մեղադրել է Զելենսկիին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am