Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում հնչած աղմկահարույց կրակոցների գործով ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:

Մասնավորապես, աղմկահարույց կրակոցներից հետո իրավապահ համակարգը կալանքի է տանում հիմնականում կամ բացառապես «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Փարաքարի համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի շրջապատի անձանց։

Ըստ քննչական կոմիտեի վերջին տվյալների հանրային քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որից 6-ի նկատմամբ կիրառվել է կալանք, 3-ի նկատմամբ՝ տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները:

Նախաքննական մարմինը անուններ չի տվել, սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել քրեական հետապնդման ենթարկված անձանց անունները, որոնց զգալի մասը Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատի անձինք են։

Ըստ մերձավանցիների այս պահին կալանավորված են.
1) Արմեն Ղազարյանը
2) Մարզպետ Գալստյանը
3) Պայքար Գրիգորյանը

Վերջինս համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանի հարազատ եղբայրն է։ Սևակ Գալստյանը, Վոլոդյա Խդրյանը, տնային կալանքի տակ գտնվող Արթուր Գալստյանը, Վահրամ Նահապետյանը, Անդրանիկը, Արտյոմ Հակոբյանը Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատից են։

Իսկ ահա Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի շրջապատից նախաքննական մարմինը
տնային կալանքի տակ է պահում միայն մարտիկ Բաղդասարյանին, Արսեն Մադոյանին։
Ամենազարմանալին այն է, որ վարչական շրջանի ղեկավար Ախտոյանը դեպքի օրը իր բնակարանից հետեւում էր կրակոցներին ու հանցագործությունը չէր կանխում, ինչի հետեւանքով իր հորաքրոջ որդին սպանվեց, որից հետո Ախտոյանին իրավապահները տուժող են ճանաչել։

Հիշեցնենք, որ կրակոցները Մերձավանում հնչել էին փետրվարի 5-ին։ Ըստ Մերձավանցիների` համայնքում տեւական ժամանակ նախկին ու ներկա պաշտոնյաները գյուղը բաժանել են երկու մասի եւ գյուղի տղաների հանել միմյանց դեմ։ Անգամ, ըստ լուրերի, կրակոցներից առաջ Ախտոյանի թիմակիցները մարդ են ծեծել, եւ ծեծի շուրջ վեճը այնքան է տարածվել, որ հնչեցին կրակոցներ:

Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «Նիկոլը Գյումրու 20%-ից կատաղել է»․ Գառնիկ Դանիելյան (video) Վարդան Ղուկասյանի վրա կարևոր պատասխանատվություն են դրել․ Հայկ Նահապետյան (video) Համոզված ասում եմ՝ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով դատավորն ունի կաշկանդվածություն (video) Նիկոլին ոչ մի ձև ձեռք չի տալիս խաղաղությունը․․․ ի՞նչ քայլի գնաց Ռուսաստանը․ Բագրատյան (video) ՔՊ-ն ջղաձգվել է Մայր Հայաստանի ծրագրից․․․ (video) Ամեն օր ենք պատրաստ փողոցը փակել, ինչի՞ց են վախենում․ վարդաշենցիները բարկացած են (video) ԱԳ փոխնախարարը` Բաքվի պրովոկացիաների ու դրանց իրական նպատակի մասին ․․․ (video) Ալիևը մինչև վերջ «կզացրել է» Փաշինյանին․․․ Հրանտ Բագրատյան (video) Ինչո՞ւ հիմա որոշվեց 10 օրով բացել սահմանը, ինչո՞ւ է azertag.az-ը հոդված հրապարակել՝ հղում անելով Թուրքիայի նախկին դեսպանին, ապա հեռացրել այն Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու, ապա Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու համար Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ Որտե՞ղ է Արարատ Միզոյանը, սա ի՞նչ վերաբերմունք է․ Արմեն Գևորգյան (video) Վրաստանի հավաքականի խաղը լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է․ Ռոբերտ Արզումանյան ԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում են Վաղարշապետի համայնքապետի սկսերայրի գազալցակայանում սպանության գործով մեկ մեղադրյալ կա #ՀԻՄԱ․ Միացե՜՜՜՜՜ք․․․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը Արցախ թաղամասում (video) Մոսկվայի կենտրոնում շենք է այրվում Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ուսուցչին մեղսագրվում է երկու աշակերտուհու նկատմամբ մի քանի դրվագ սեքսուալ բնույթի բռնի գործողություն․ նախաքննությունն ավարտվել է Ապօրինի վաճառված 15 հա անտառը չվերադարձվեց Ծաղկաձորին․ տեղում Radisson հյուրանոց կկառուցվի․ «Հետք» 1-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց․ մանրամասներ #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է սպասվում Թուրքիայում․ Էրդողանն ունի երկու ընտրություն․ Հայկ Նահապետյան (video) Ապրիլին կսկսվի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների հաջորդ փուլը Լոս Անջելեսից Երևան վերադարձող քաղաքացու պայուսակից 9 հազար 500 դոլար են գողացել Հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքն անընդունելի է. Լևան Կոբիաշվիլի Մարդ ինչքան անխելք ու անթասիբ պետք է լինի... Վրաստան էիր ուզում գնա՞լ, ուրիշ պահ ընտրեիր, ինչի՞ հենց ֆուտբոլը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am