Նոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ կառավարությունը որոշել է կիրառել դեռևս 2022 թ. ձմռանը Հարկային օրենսգրքում իրականացրած օրենսդրական փոփոխությունները և լրացուցիչ հարկ գանձել կառուցապատող ընկերություններից։ Օրենքի էությունն այն է, որ դեռևս անավարտ՝ կառուցման փուլում գտնվող շինությունների համար առաջադրում են գույքահարկ վճարելու պարտավորություն՝ սկզբնական շինթույլտվության ժամկետի ավարտից կամ այդ ժամկետի երկարաձգման փուլից սկսած։ Այսինքն, եթե կառուցապատող ընկերությունը երկարաձգել է շինթույլտվության ժամկետները, միևնույն է՝ նա պարտավոր է վճարել դեռևս չկառուցված շենքի գույքահարկը։

Հատկանշական է, որ թեև օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ է մտել 2023 թ. հունվարի 1-ից, բայց մինչ օրս այդ օրենքը չի կիրառվել։ Փոխարենը Երևանի քաղաքային իշխանությունները կառուցապատող ընկերությունների համար տեղական տուրքերի և վճարների նոր՝ ահռելի բարձր դրույքաչափեր են սահմանել, ինչպես նաև աննախադեպ աստիճանի բարձրացրել են շինթույլտվություններ տրամադրելու և դրանց ժամկետը երկարաձգելու գինը։ Երկու այս փոփոխությունների նպատակն էլ տնտեսվարողներին իբր ստիպելն էր, որ շինաշխատանքները ժամանակին ավարտին հասցնեն և կիսատ չթողնեն։

Փաստորեն միևնույն խնդիրը լուծելու պատրվակով իշխանությունները երկու գործիք (իսկ իրականում՝ պատժամիջոց) են մշակել, որոնցից մեկն արդեն գործում է, իսկ մյուսը՝ մինչ այս տարվա մարտի 1-ը առկախված մնացել։ Բայց փաստորեն կառավարությանը նոր գումարներ են անհրաժեշտ, և նրանք որոշել են ստուգել բիզնեսը հարկման «մատերիալի» վերածելու իրենց զինանոցները, տեսնել, թե էլ ինչպես կարելի է գումար գանձել Հայաստանում գործող բիզնեսներից և գործի դնել նաև երկրորդ պատժամիջոցը։

Դեռևս չկառուցված շենքի համար գույքահարկ պահանջելու օրենքը մեծ սպառնալիք է դարձել կառուցապատող ընկերությունների համար։ Նրանցից շատերը կարող են կանգնել սնանկացման վտանգի առջև՝ մուլտիպլիկատիվ բացասական էֆեկտ առաջացնելով շուկայի բազում այլ ոլորտների, օրինակ՝ բանկային համակարգի համար։ Էլ չենք խոսում իրենց բնակարաններին սպասող բազում քաղաքացիների մասին, որոնք կարող են պարզապես ձեռնունայն մնալ՝ համալրելով իշխանությունների քայլերից տուժած հարյուր հազարավոր քաղաքացիների շարքերը։

Ի՞նչ պետք է անեն առանց այն էլ տասնյակ և հարյուրավոր միլիոն դրամ չնախատեսված տեղական տուրքեր և տարատեսակ վճարներ վճարող կառուցապատողներն այս իրավիճակից դուրս գալու համար։ Դժվար է ասել։ Թերևս շատերը կա՛մ ստիպված կլինեն դադարեցնել իրենց գործունեությունը, կա՛մ սնանկանան, կա՛մ էլ դժվարությունները շրջանցելու ուղիներ որոնեն։ Մինչդեռ մեր երկրի՝ Սահմանադրությամբ ապահովագրված պարտավորություններից են գործարար միջավայրի բարելավումը, բնակարանային շինարարության խթանումը և այլն։

Թե բա՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ...

Լրահոս
Երևանն ու «թմրամոլ Ավինյանը»․․․ Հայկ Նահապետյան (video) Դուք տեսե՞լ եք՝ ինչ փաստաթղթի հետ գործ ունենք․ Էդգար Ղազարյանը՝ դատարանում (video) «Գռփող ստախոսնե՛ր, դուք էս ի՞նչ եք արել»․ Ռուզան Ստեփանյան (video) Ալե՛ն, «բոշեն փաշա չի՛ դառնա․․․»․ դու գիտես՝ ինչ է քեզ սպասվում․ վաստակաշատ մանկավարժ (video) Ադրբեջանի համար միջանցքը ամբողջ Հայաստանն է․ Հայկ Նահապետյան (video) Հիմա ուշադիր լսիր ինձ, Սարի՛կ․․․ Գառնիկ Դանիելյանը պատասխանում է «Նիկոլի ՍարիԳին» (video) Դա ինձ համար վիրավորական է․ Էդգար Ղազարյան (video) Ընդդիմությու՛ն, Գյումրիում մի ձևով եք հաղթում ու շարժվում Երևան․ Հրանտ Բագրատյան (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը Գյումրու 20%-ից կատաղել է»․ Գառնիկ Դանիելյան (video) Վարդան Ղուկասյանի վրա կարևոր պատասխանատվություն են դրել․ Հայկ Նահապետյան (video) Համոզված ասում եմ՝ Ալեն Սիմոնյանն ընդդեմ Անժելա Թովմասյանի գործով դատավորն ունի կաշկանդվածություն (video) Նիկոլին ոչ մի ձև ձեռք չի տալիս խաղաղությունը․․․ ի՞նչ քայլի գնաց Ռուսաստանը․ Բագրատյան (video) ՔՊ-ն ջղաձգվել է Մայր Հայաստանի ծրագրից․․․ (video) Ամեն օր ենք պատրաստ փողոցը փակել, ինչի՞ց են վախենում․ վարդաշենցիները բարկացած են (video) ԱԳ փոխնախարարը` Բաքվի պրովոկացիաների ու դրանց իրական նպատակի մասին ․․․ (video) Ալիևը մինչև վերջ «կզացրել է» Փաշինյանին․․․ Հրանտ Բագրատյան (video) Ինչո՞ւ հիմա որոշվեց 10 օրով բացել սահմանը, ինչո՞ւ է azertag.az-ը հոդված հրապարակել՝ հղում անելով Թուրքիայի նախկին դեսպանին, ապա հեռացրել այն Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու, ապա Անդրանիկ Քոչարյանին մանդատից զրկելու համար Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ Որտե՞ղ է Արարատ Միզոյանը, սա ի՞նչ վերաբերմունք է․ Արմեն Գևորգյան (video) Վրաստանի հավաքականի խաղը լայնածավալ փոփոխությունների սառցաբերգի գագաթն է․ Ռոբերտ Արզումանյան ԱԺ-ի նորակառույց սրճարանը, որի վրա 11,5 մլն դրամ էր ծախսվել, նորից նորոգում են Վաղարշապետի համայնքապետի սկսերայրի գազալցակայանում սպանության գործով մեկ մեղադրյալ կա #ՀԻՄԱ․ Միացե՜՜՜՜՜ք․․․ «Մայր Հայաստանի» քարոզարշավը Արցախ թաղամասում (video) Մոսկվայի կենտրոնում շենք է այրվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am