ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից՝ նախորդ կիրակի օրվանից սկսած, կրակոցների մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը հերքել է 13 անգամ։

Թեև հայկական կողմն ասում է, որ կրակոցներ չկան, ադրբեջանական մամուլը պայթեցնում է փոխադարձ կրակոցների մասին տեղեկությունները։

Երեկ՝ առավոտյան, հայկական կողմում լսված ադրբեջանական կրակոցների մասին հայտնել էր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը։

«Ամբողջ գիշեր ադրբեջանական կողմը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոթքի հատվածում։ Ֆուտբոլից հետո խոր քնած ՊՆ նախարարը և խաղաղության համաձայնագրին փաթաթված Նիկոլ Փաշինյանը բան չունե՞ն ասելու», – հարցեր էր հնչեցրել Առաքելյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում էլ լեզվական մանևրով հասկացրեց՝ «կրակոցները գետնի վրա չեն եղել»։

Տեղեկացնենք, որ օրերս Ադրբեջանում նշվում է Նովրուզին նախորդող վերջին երեքշաբթի օրը՝ «Տորպագ Չերշենբեսին» («Երկրային երեքշաբթի»), Ադրբեջանում այն նշվում է հատուկ հանդիսավորությամբ։ Հենց այս տոնի առիթով է, որ Ադրբեջանական կողմն ակտիվացել է և օդ կրակել։ Ի դեպ, այս «ավանդույթով» միշտ են կրակոցներ հնչել:

ՊՆ-ն այդ կրակոցներն արձանագրել է և հերքումները բառախաղի միջոցով է արել։

Նկատենք, որ հերքումներին զուգահեռ թիրախավորվեց Մեսրոպ Առաքելյանը, և որպեսզի հասարակության աչքին սուտասան չերևա, հրապարակեց տեսանյութ, որտեղ կինը Սոթքից պատմում է տեսածն ու լսածը՝ այդտեղ եղել են կրակոցներ երեկոյան և առավոտյան։

Այսպիսով, փաստացի կրակոցներ եղել են, իսկ երեկ Հանրայինի եթերում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Էսկալացիայի մասին լուրերի նպատակը դրանով բուն լուրը քողարկելն է, իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման»։

Փաստն այն է, որ ՊՆ-ի ռեկորդային հերքումները փորձում են հասարակության աչքերում մեղմացնել Խաղաղության պայմանագրի գաղափարը և համոզել, որ խաղաղություն կա, սակայն փաստերն ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն այլ բան են ասում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Լրահոս
Վարչապետ ես, ինչ ես․ «ջհանդամ գյոռ լինի» ձեր բանկերի կայունությունը․ տնտեսությունը ռիսկերի մեջ է (video) Ստամբուլում սահմանափակել են մուտքն ու ելքը Զուրաբիշվիլին ներողություն է խնդրել հայերից Արեստովիչը մեղադրել է Զելենսկիին «Համբա՛լ»․․․ ժողովուրդը քեզ քո տեղն է ցույց տալու․ Մեսրոպ Եղիազարյան (video) Հայ երկրպագուների նկատմամբ անհարգալից պահվածքի պատճառով վրացի ֆուտբոլասերները կարող են որակազրկվել Ինչպե՞ս կարող են միևնույն փողոցի ավելի քան 100 ծառ միաժամանակ հիվանդ լինել․ Սամվել Հակոբյան Էս ի՞նչ վիճակ է․․․ հենց հիմա գնում ենք Կառավարության մոտ․ քաղաքացին պոռթկաց (video) Փաշինյանից և նրա տիկնոջից բացի, ադրբեջանական խոսույթներով աշխարհն ու Հայաստանը ընկալող չկա․ ադրբեջանագետ Էլ չեմ լռելու, դուք մեր ֆուտբոլը քանդում եք. Արաս Օզբիլիզ Վճռաբեկ դատարանը մերժել է Գաբրիել Չենբերջյանի կալանավորման պահանջով հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելը «Փաշինյանն ու իր ուսապարկերն իրար են խառնվել․․․ չե՛ն կարողանում մարսել»․ Անդրանիկ Թևանյան (video) «Գետինը մտնեք դուք»․ ակցիայի մասնակից (video) «Ժողովրդին տրորելով անցնում են․․․ ի՞նչ եք ուզում մեզանից»․ քաղաքացիներ (video) Խաբեբանե՛ր, դուրս եկեք, մեզ պատասխան տվեք․․․ լարված իրավիճակ Քաղաքապետարանի դիմաց (video) Լարված իրավիճակ քաղաքապետարանի դիմաց․«հո՛պ, հո՛պ, 6 հոգուց ավել մարդ չի կարող մտնել»,«դու ինձ չասես» (video) Փաշինյա՛ն, արի մեր շենք, եթե չես վախենում, որ գլխիդ կփլվի․ ակցիայի մասնակից(video) #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, հոգեվարքդ սկսվել է Գյումրիից․ Հրանտ Բագրատյան (video) Ավինյա՛ն, ամեն ինչի ժամանակ ունես, բացի քեզ ընտրած մարդկանց խնդիրները լուծելու (video) Իջի այ տականք, ա՛յ վախկոտ Նազար, արի ստեղ «գլուխդ ենք ջարդելու»․ կանայք ճանապարհ են փակել (video) Իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Գազան․ սպանվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկը Միայն «թուրքի ստրուկը» կարող է մեզ ցեղասպանած ազգի հետ ուզենալ բարեկամություն հաստատել․ Ղուկասյան (video) Երեկ տեղի ունեցածը փայլուն հոգեբանական օպերացիա էր` ուղղված Հայաստանի ու հայի տարածաշրջանային իզոլացմանը. Վահե Դավթյան «Ճիշտ կլինի ընդդիմադիր թեկնածուները Գյումրիում խոսեն Քոչարյան Անդրանիկի լափածը` «արմատուրա առ արմատուրա», «ալյուրի պարկ առ պարկ», «ավտոպարկ առ ավտոպարկ» հետ բերելու մասին». Հակոբյան Մրջունի պես եկան հավաքվան, էս չես դու խաբեբա ապուշ․ քաղաքացին՝ Ավինյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 24-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 24-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 24-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մարտի 21-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Մարտի 21-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 21-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 21-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 21-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Մարտի 20-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Մարտի 20-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am